Լրահոս

2026-03-28
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկին հեռակա բանավիճել է իրեն ստախոսության մեջ մեղադրած Ռուբիոյի հետ
    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար, նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մարկո Ռուբիոյի հայտարարությունը, ով պնդել էր, թե Զելենսկին ստում է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների բովանդակության վերաբերյալ: Ռուբիոն ավելի վաղ սուտ էր որակել Զելենսկիի այն հայտարարությունները, թե Կիևն անվտանգության երաշխիքներ կստանա միայն Դոնբասից ուկրաինական զինված ուժերի դուրսբերման պայմանով: «Բանակցային ողջ գործընթացի ընթացքում եղած բոլոր ազդանշանները վկայում են այն մասին, <...> որ մենք ԱՄՆ-ից անվտանգության երաշխիքներ կկարողանանք ստանալ ոչ թե մինչև հրադադարը կամ հակամարտության ավարտը, այլ այն բանից հետո, երբ մեր զորքերը լքեն Դոնբասը»,- շաբաթ օրը լրագրողների հետ զրույցում ասել է Զելենսկին, նրա խոսքերը մեջբերում է «УНИАН» գործակալությունը: «Մենք կցանկանայինք երաշխիքներ ստանալ մինչև հակամարտության ավարտը, բայց մեզ ասացին՝ ոչ: Ես ասացի, որ դա չի աշխատի»,- նշել է Զելենսկին: Նա նաև մեկնաբանել է իր ավելի վաղ արված հայտարարությունն այն մասին, թե ցավում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճնշում է գործադրում Կիևի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար. «Ես երբեք չեմ ասել, թե ամերիկացիները ճնշում են մեզ վրա: Մենք առանց այդ էլ հասկանում ենք՝ ինչ է կատարվում: Ես ոչ մեկին չեմ ստել»:
    20:48
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե քաղաքացիները մասնակցեն ընտրություններին, անհնար է, որ ՔՊ-ն ունենա 70 տոկոս․ Քրիստինե Վարդանյան
    «Մենք այստեղ ենք՝ ներկայացնելու մեր հնգամյա գործունեության հաշվետվությունը և մեր առաջարկած այլընտրանքը։ Մեզ համար այս տարիների յուրաքանչյուր օրը եղել է պայքար»,- Հրազդանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
    20:35
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20:30 Իրանը գտել է ԱՄՆ-ի «թույլ տեղը». Թեհրանը հարվածում է և ծաղրում Թրամփին
    Հայլուր 20:30 Իրանը գտել է ԱՄՆ-ի «թույլ տեղը». Թեհրանը հարվածում է և ծաղրում Թրամփին
    20:30
    28.03.26
    Ավելին
  • Հայաստան
    Ռոբերտ Քոչարյանի և թիմակիցների հանդիպումը՝ Հրազդանում
    Ռոբերտ Քոչարյանի և թիմակիցների հանդիպումը՝ Հրազդանում
    20:23
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանափոխությունից հետո պետությունը չի միջամտելու եկեղեցական գործերին․ Սևակ Խաչատրյան
    «Հայ Առաքելական Եկեղեցին պետք է շարունակի թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում առաջ տանել հայերի միասնության գաղափարը»,- եզրափակել է Սևակ Խաչատրյանը։
    20:15
    28.03.26
    Ավելին
  • Իրավական
    Սվոյի ու չուժոյի խնդիր կա. քաղաքացուն ծեծած ոստիկանը՝ արտոնյալ պայմաններո՞ւմ
    Կարևոր մանրամասներ՝ ոստիկանության Երևանի բաժնում կասկածյալի հորը խոշտանգած ոստիկանին առաջադրված մեղադրանքից: Հայկ Հակոբյանը միակ մեղադրյալը չէ: Նրա խուլիգանական արարքը չկանխելու մեղադրանք է առաջադրվել գործընկերոջը: Կասկածում են, որ հենց այդ ավագ օպերն է նկարահանել տեսանյութը: Սակայն, նրա փաստաբանի խոսքով, խոշտանգման ժամանակ իր պաշտպանյալն անգամ վարչական շենքում չի եղել:
    20:00
    28.03.26
    Ավելին
  • Իրավական
    Ձերբակալված կա 3 զինծառայողի դանակահարության գործով. «քրեական ռոմանտիկա»՝ բանակում
    Դանակահարվելուց հետո հոսպիտալցված երեք պահեստազորայինների առողջական վիճակի մասին է փորձել տեղեկություն ստանալ Ալբերտ Սերոբյանը: Վարդենիսի զորամասում անհայտ պատճառով վիճել էին վարժական հավաքների մասնակիցները, 24 ժամ չանցած՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե զինվորների ծնողները գիշերը հանգիստ քնում են:
    19:47
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Առաջիկա ընտրություններից է կախված մեր երկրի հետագա ընթացքը․ Սաղաթելյան
    «Այս ամենի դիմաց մեր ժողովուրդը ստացել է միայն ասֆալտ, որն առաջին իսկ անձրևից հետո քշվում-տարվում է»,- եզրափակել է Սաղաթելյանը։
    19:39
    28.03.26
    Ավելին
  • Քաղաքական
    Սկանդալային փաստաթղթեր. Փաշինյանը պարգևատրում է թիմին՝ ընտրություններից 2 ամիս առաջ
    Ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը պետական բարձրաստիճան պաշտոնյաներին խոշոր պարգևատրումներ է արել: «News.5tv.am»-ի ձեռքի տակ են հայտնվել փաստաթղթեր` վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ստորագրությամբ, որոնցում նշված են պարգևատրումների չափերը: Պարգևատրվել է 32 պետական պաշտոնյա՝ նվազագույնը 2 մլն դրամի չափով:
    19:30
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ավելի քան 1 կգ մարիխուանա և կոկաին․ Երևանում ջերմոցային լաբորատորիա է գործել
    Քրեական ոստիկանության գլխավոր և Երևանի քաղաքի վարչությունների ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում, Քննչական կոմիտեի հետ համագործակցությամբ, մարտի 26-ին, դատարանի որոշման հիման վրա, խուզարկություն է կատարվել Քանաքեռում ապրող 55-ամյա տղամարդու բնակության վայրում։ Տանը հայտնաբերվել են կանեփի սերմեր, մեթադոնային լուծույթի նմանվող թափանցիկ հեղուկով երկու տարա, ապակյա սրվակներ՝ ընդհանուր 150 միլիգրամ մարիխուանայի յուղի նմանվող զանգվածով, ինչպես նաև մարիխուանայի նմանվող զանգվածով 10 փաթեթ՝ ընդհանուր 132 գրամ քաշով։ Տան հետնամասում գտնվող շինությունում առկա էր ջերմոց՝ կահավորված բույսերի աճեցման համար նախատեսված օդափոխության և լուսավորության համակարգերով, որտեղ կար կանեփի 13 բույս։ Նույն շինությունում հայտնաբերվել է նաև կանեփի ևս 4 բույս, 10 փաթեթ՝ լցված ավելի քան մեկ կիլոգրամ մարիխուանայի նմանվող զանգվածով, շագանակագույն «Շոկո» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներով երկու տարա՝ ընդհանուր 81 գրամ քաշով, ինչպես նաև 11 գրամ կոկաինի նմանվող փոշենման զանգված։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։
    19:15
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Եվրոպայում 12 տոննա «KitKat» են գողացել. «Nestle»-ն նախազգուշացնում է հնարավոր դեֆիցիտի մասին
    «CBS» հեռուստաալիքը, հղում անելով «France-Presse»-ին, հստակեցնում է, որ գրեթե 413,8 հազար «KitKat» սալիկներ տեղափոխող բեռնատարը փախցրել են Եվրոպայով փոխադրման ժամանակ. այն Իտալիայի գործարանից ուղևորվում էր Լեհաստան: «Nestle» ընկերությունը նախազգուշացրել է, որ այս գողությունը կարող է հանգեցնել խանութների դարակներին «KitKat» սալիկների դեֆիցիտի (պակասուրդի):
    19:00
    28.03.26
    Ավելին
  • Քաղաքական
    Փողոց դուրս գալու խնդիրնե՞ր ունի Ալեն Սիմոնյանը. նրա հետ վիճած քաղաքացին մեղադրանքը չի ընդունում
    Ազգային ժողովի նախագահի հետ փողոցում տեղի ունեցած վիճաբանությունից հետո մեղադրանք է առաջադրվել Միքայել Մարգարյանին: Նրան գիշերը ձերբակալել են, ավելի ուշ՝ ազատ արձակել՝ վարչական հսկողություն սահմանելով: Նրա որդին հոր ձերբակալությունից հետո ուղիղ եթերում պատմել է, որ 15-20 իրավապահներ, այդ թվում՝ հատուկջոկատայիններ, մտել են տուն ու քրոջ, տատի և իր աչքի առաջ բերման ենթարկել հորը՝ չնայած նա պատրաստ է եղել ինքնակամ գնալ:
    18:46
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արարատ Միրզոյանը և Կատարի վարչապետը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
    Մարտի 28-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի Պետության վարչապետ և արտաքին գործերի նախարար Շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ: Նախարար Միրզոյանը մտահոգություն է հայտնել իրավիճակի սրման և զարգացումների հետևանքով գրանցված զոհերի կապակցությամբ: Ընդգծվել է տարածաշրջանային կայունության և խաղաղության կարևորությունը և այդ ուղղությամբ ջանքերին ՀՀ սկզբունքային աջակցությունը: ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Մերձավոր Արևելքով թռիչքների չեղարկման հետևանքով Կատարում մնացած ՀՀ քաղաքացիներին առնչվող հարցերում ցուցաբերված աջակցության համար։ Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարներն ընդգծել են համագործակցության օրակարգը հարստացնելու քաղաքական պատրաստակամությունը՝ կարևորելով հատկապես տնտեսական բաղադրիչն ու ենթակառուցվածքային ծրագրերը:
    18:39
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Նոր սկանդալ՝ պարգևավճարների շուրջ. մարդկանց զայրույթը պիկին է հասնում
    Հայլուր 18։30 Նոր սկանդալ՝ պարգևավճարների շուրջ. մարդկանց զայրույթը պիկին է հասնում
    18:30
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Սաուդյան արքայազնը կարծում էր, թե ԱՄՆ-ն կունենա հերթական ձախողակ նախագահը․ Թրամփ
    «Մենք վերջերս ենք հանդիպել։ Նա նայեց ինձ ու ասաց. «Գիտեք, սա ապշեցուցիչ է։ Մեկ տարի առաջ դուք մեռած երկիր էիք, իսկ հիմա ամենաթեժ երկիրն եք ամբողջ աշխարհում»... Նա չէր կարծում, որ դա տեղի կունենա... Նա կարծում էր, թե Ամերիկան կունենա հերթական ձախողակ նախագահը, որի երկիրը անկում է ապրում»,- հայտարարել է Թրամփը Ֆլորիդայում ունեցած ելույթի ժամանակ, որի տեսագրությունը հրապարակել է Սպիտակ տունը։
    18:15
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Շուրջ 20 դիմակավորված անձ հարձակվել է Փարիզի մերձակա քաղաքապետարաններից մեկի վրա
    Փարիզի մերձակայքում գտնվող Ֆրեն կոմունայի քաղաքապետարանի վրա հարձակում է տեղի ունեցել։ Շուրջ 20 դիմակավորված անձ հրավառության միջոցներով գնդակոծել և ջարդուփշուր են արել շենքը։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ հարձակվողները կոտրել են մուտքի դուռը և կահույք գողացել։ Միջադեպը տեղի է ունեցել նոր քաղաքապետի պաշտոնամուտից առաջ։
    18:11
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն պարտավոր չէ լինել ՆԱՏՕ-ի կազմում․ Թրամփ
    Մայամիում ունեցած ելույթի ժամանակ Թրամփը դժգոհություն է հայտնել, որ եվրոպական դաշնակիցները նյութական աջակցություն չեն ցուցաբերել Իրանի հետ շարունակվող պատերազմի ժամանակ։ «Ինչո՞ւ պետք է մենք լինենք նրանց կողքին, եթե նրանք մեր կողքին չեն»,- հավելել է նա։
    18:00
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գետերի մակարդակի բարձրացում և քարաթափումներ. ՆԳՆ-ն ներկայացրել է մարզերում տիրող իրավիճակը
    Մարտի 28-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր՝ Սյունիքի և Տավուշի մարզերում գետերում ջրի մակարդակի բարձրացման վերաբերյալ։ Ահազանգերի նշված վայրերում աշխատանքներ են իրականացրել Փրկարար ծառայության ստորաբաժանումները, ինչպես նաև համայնքապետարանների կոմունալ ծառայության աշխատակիցները․ վնասներ և տուժածներ չկան։ Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել։ Սյունիքի մարզում ահազանգեր են ստացվել ավտոճանապարհներին քարաթափումների վերաբերյալ, ինչի հետևանքով ճանապարհները դարձել են միակողմանի երթևեկելի, նաև սահմանափակվել է երթևեկությունը։ Փրկարարները սահմանված կարգով օպերատիվորեն արձագանքել են բոլոր ահազանգերին, ինչի արդյունքում երթևեկությունը վերականգնվել է։ Փրկարարները համագործակցել են նաև Ոստիկանության պարեկային ծառայության և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ՝ իրականացնելով քարերի հեռացման աշխատանքներ։ Հորդորում ենք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը, խուճապի չմատնվել և անհրաժեշտության դեպքում անհապաղ զանգահարել ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն։
    17:46
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանի քաղաքների ռմբակոծության հետևանքով զոհերի թիվն աճում է. սպանվածների թվում երեխաներ կան
    Իրանի արևմուտքում գտնվող Բորուջերդ քաղաքի բնակելի թաղամասերի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման զոհերի թիվը հասել է 8-ի. հայտնում է «Mehr» գործակալությունը: Ավելի վաղ «Mehr» գործակալությունը, հղում անելով նահանգի անվտանգության ծառայության ղեկավարին, հայտնել էր, որ Իրանի արևմուտքում տեղակայված Լոռեսթան նահանգի Բորուջերդ քաղաքի բնակելի թաղամասերին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել էր 7-ի, իսկ վիրավորներինը՝ 36-ի: «Թշնամու կողմից Բորուջերդի օդային հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 8-ի... Այս հարձակման բոլոր զոհերը քաղաքացիական անձինք են»,- ասված է հաղորդագրության մեջ: Գործակալության տեղեկություններով՝ Իսլամական Հանրապետության արևմուտքում գտնվող Քերմանշահ քաղաքում զոհերի թիվը նույնպես հասել է 8-ի, ընդ որում՝ զոհվածներից չորսը դպրոցահասակ աղջիկներ են։ Ավելի վաղ մեկ այլ՝ «Fars» գործակալությունը հայտնել էր քաղաքին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հրթիռային հարվածների հետևանքով 6 զոհի և 56 վիրավորի մասին։ Ըստ «Mehr»-ի տվյալների՝ երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Զենջան քաղաքում 5 զոհվածների թվում կա զինվորական՝ կնոջ և երեխայի՝ 11-ամյա աղջկա հետ։ Քաղաքի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով վիրավորների թիվը 7-ից հասել է 13-ի։ Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտներին։
    17:30
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործընկերոջ հետ․ քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում
    ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների և իրավիճակի հանգուցալուծման հասնելու հնարավորությունների շուրջ: Նախարարներն անդրադարձ են կատարել հումանիտար բնույթի և բազմակողմ հարթակներում առկա հարցերի։
    17:15
    28.03.26
    Ավելին