Լրահոս
2026-04-09
-
ՏարածաշրջանԻրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են միջազգային օրակարգի հրատապ հարցերԻնչպես հայտնում է Իրանի ԱԳՆ-ն, կողմերն անդրադարձել են տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների դինամիկային։Ավելին17:2509.04.26 -
ՔաղաքականԻնտրիգներ փնտրել պետք չէ. ովքե՞ր կան «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում«Հայաստան» կուսակցությունների դաշինքը հրապարակել է նախընտրական ցուցակի առաջին երեք տասնյակը: Ցուցակը գլխավորում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Երկրորդը Իշխան Սաղաթելյանն է: Առաջին տասնյակում են նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորներ, դաշինքի անդամ մյուս ուժի՝ «Առաջ» կուսակցության ղեկավարը:Ավելին17:1909.04.26 -
ԻրավականԱրարատի մարզի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Լադայի» վարորդինՕրերս համացանցում տարածված տեսանյութում երևում էր, թե ինչպես է «Լադայի» վարորդը Հյուսիս–հարավ ճանապարհին մեքենան վարել հանդիպակաց երթևեկությամբ՝ ստեղծելով իրական վտանգ իր և երթևեկության մյուս մասնակիցների կյանքի ու առողջության համար։ Արարատի մարզի պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մեքենան հայտնաբերվել է։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ ՆԳՆ ոստիկանությունը կրկին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։Ավելին17:1409.04.26 -
ՀասարակականՓրկարարները վիրավոր արագիլին տեղափոխել են կենդանաբանական այգիԱպրիլի 9-ին, ժամը 10։50-ին Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Տերյան փողոցում արագիլ է ընկել գետնին և վնասել թևը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր մեկնած փրկարարները վիրավոր արագիլին տեղափոխել են կենդանաբանական այգի։Ավելին17:0609.04.26 -
ՀասարակականՆինոծմինդա սահմանային անցակետը բաց էԱյսպիսով, Բավրայի մաքսային անցման կետով երթևեկությունը թույլատրված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին16:5809.04.26 -
ԻրավականԱմոթ-ամոթ, ես էլ եմ ահաբեկիչ, ինձ էլ տարեք. դահլիճը արձագանքեց դատախազների հայտարարություններինԲագրատ Սրբազանի ու մյուսների գործով նախնական դատալսումներն ավարտվեցին, հայտարարված ընդմիջումից հետո կսկսվեն հիմնական դատալսումները:Ավելին16:5009.04.26 -
ՔաղաքականԱպրիլի 11-ին հանդիպում ենք Ազատության հրապարակում․ Նարեկ Կարապետյանը կոչ է անում մասնակցելՄեր երկրին փոփոխություն է պետք, միայն փոփոխությունը կփրկի մեր երկիրը անկումից։ Երկու ժամ կատարենք մեր քաղաքացիական պարտքը, տեսնենք իրար, ուժեղանանք և բերենք փոփոխություն մեր երկրում»,- ասել է նա։Ավելին16:4109.04.26 -
ԻրավականՍա քաղաքական պատվեր է․ պետք է ձգեք մինչև հունիսի 7-ը, որ ընտրություններն անցնեն. Արթուր ՍարգսյանԴատականի նիստին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։Ավելին16:3009.04.26 -
ԻրավականԱյս դատարանում առանց հիմքերի շենք է կառուցվում» Բագրատ ՍրբազանԲագրատ Սրբազանը շարունակում է պահանջել, որպեսզի մեղադրող կողմի ներկայացրած ձայնագրությունները փորձաքննություն անցնեն։Ավելին16:2509.04.26 -
ՀասարակականՄայր Աթոռը դատապարտում է ՔՊ-ի նախընտրական ծրագրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը«Կուսակցության նախընտրական ծրագրում Եկեղեցու բարենորոգման, կանոնադրության վերանայման, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացման և կաթողիկոսական նոր ընտրությունների անցկացման պարտադրվող օրակարգի ամրագրումը սահմանադրական կարգի, Եկեղեցու ինքնակառավարման իրավունքի, ինչպես նաև խղճի ու կրոնի ազատության միջազգային հիմնարար սկզբունքների բացահայտ ոտնահարում է։Ավելին16:1909.04.26 -
ՏարածաշրջանԹեհրանում հազարավոր իրանցիներ դուրս են եկել փողոցներ՝ հարգելու Խամենեիի հիշատակըՄասնակիցների թվում առանձնանում է մի խումբ տղամարդկանց հոսք՝ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման դրոշներով, որն աջակցել է Իրանին ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունում, ինչպես նաև Իրաքի ազգային դրոշներով, որի շիական խմբավորումները նույնպես ներգրավվել էին ռազմական գործողություններին՝ հանուն դավանակից Իրանի։ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին. հաղորդվում է ավերածությունների և խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին։ Հարձակման հետևանքով սպանվել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, երկրում հայտարարվել է 40-օրյա սուգ։ Մարտի 9-ի գիշերը Իրանի նոր գերագույն առաջնորդ է ընտրվել զոհված առաջնորդի որդին՝ Մոջթաբա Խամենեին, ով մինչ այժմ հրապարակավ չի հայտնվել, սակայն հանդես է եկել իրանցի ժողովրդին ուղղված մի շարք ուղերձներով, որոնց տեքստերը հրապարակվել են իրանական պաշտոնական ռեսուրսներով։ Այս պահին ԱՄՆ-ի հետ հակամարտությունում գործում է երկշաբաթյա զինադադար։Ավելին16:0709.04.26 -
ԻրավականԹմրանյութ իրացնողը ձերբակալվել է․ նրա և մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի 19 փաթեթ«Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց ապրիլի 2-ին։ Ժամը 17․25-ին, Մարգարյան փողոցի 1-ին նրբանցքում, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվեց և իր վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ բաժին տեղափոխվեց մայրաքաղաքի Հասրաթյան փողոցի բնակիչ 35-ամյա տղամարդ։Ավելին16:0009.04.26 -
ԻրավականԳյումրիում տեղի ունեցած ցույցերին մասնակից 7 անձի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի մոտ զանգվածային անկարգությունների մասնակիցներից 7-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ «Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գյումրու համայնքապետարանի մի խումբ աշխատակիցներ, նախնական համաձայնությամբ, չարաշահելով իրենց իշխանական և ծառայողական լիազորությունները՝ կատարել են համայնքի ղեկավարի խորհրդականի և համայնքապետարանի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի հանձնարարությունները, որից հետո զանգահարել են համայնքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների տնօրեններին և հանձնարարել երեխաներին տուն ուղարկել, փակել պարտեզները և անձնակազմով գալ Գյումրու համայնքապետարան՝ Վ.Ղ.-ին աջակցելու: Գյումրու համայնքապետարանի աշխատակիցներ Ա.Պ.-ի, Ա.Մ.-ի, Ա.Գ.-ի, Ա.Ե.-ի, Բ.Ա.-ի, Վ.Փ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ), իսկ Ա.Դ.-ի նկատմամբ՝ 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը): Ա.Պ.-ի, Ա.Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը, գրավը, բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը, Բ.Ա.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք, գրավ և պաշտոնավարման կասեցում, Վ.Փ.-ի, Ա.Գ.-ի, Ա.Ե.-ի և Ա.Դ.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք և պաշտոնավարման կասեցում: 7 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին15:4509.04.26 -
ՔաղաքականՊուտինի հետ ապրիլի 1-ի հանդիպումը կարող է վերջինը լինել Փաշինյանի համար. քաղաքագետԹող այս մասին մտածի պետական ապարատը, որին մոսկովյան բանակցություններից հետո կերակրում են «չար Սերգեյ Կիրիենկոն ամեն ինչ փչացրեց» հեքիաթներով։ Ի՞նչ, մայիսի 9-ի հանդիպումն էլ Կիրիենկո՞ն է խափանել, թե՞ խնդիրը նրանում է, որ ինչ-որ մեկը ընկնում է «վստահության կորստի» ձևակերպման տակ։Ավելին15:3609.04.26 -
ՀայլուրՀայլուր 15։30 Պուտինի հետ ծանր զրույցից հետո նորից Կրեմլ է ուզում գնալ ՓաշինյանըՀայլուր 15։30 Պուտինի հետ ծանր զրույցից հետո նորից Կրեմլ է ուզում գնալ ՓաշինյանըԱվելին15:3009.04.26 -
ՀասարակականՎարուժան Ավետիսյանի որդին 3 տարի անց արդարացվեց և նրա նկատմամբ հետապնդումը դադարեցվեց2023 թվականի հուլիսի 2-ի կեսօրին Դավիթ Ավետիսյանը «Անգլիական» այգու մոտ հանդիպել էր Նիկոլ Փաշինյանին և վերջինիս ասել, որ պատասխան է տալու մեր նահատակված հերոսների համար, որից հետո Դավիթին բռնությամբ բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին, ձերբակալել և մեղադրանք առաջադրել:Ավելին15:2509.04.26 -
ՄիջազգայինՍարսափելի տեսարաններ՝ մահացու հարվածներից հետո. Իսրայելին զսպող չկա ԼիբանանումՀակամшրտությունը դադարեցնելու՝ Իրանի պայմաններից մեկը Լիբանանի վրա օդային հարձակումները դադարեցնելն է: Այդպես է ասում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, թեպետ հրադադարի համաձայնագրում Լիբանանը չկա: Հրադադարի հաստատումից հետո՝ Լիբանանի իսրայելական ռմբակոծությունների պատճառով, առնվազն 250 մարդ է զոհվել:Ավելին15:1509.04.26 -
ՄիջազգայինԱրևմուտքը փորձում է թույլ չտալ աշխարհի զարգացումը հավասար պայմաններում․ ԶախարովաԶախարովան ընդգծել է, որ թեև Ռուսաստանին անջատել են SWIFT միջբանկային վճարումների համակարգից, երկիրը հայտարարել է, որ հաշվարկները կիրականացնի ազգային արժույթներով Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի և աֆրիկյան պետությունների հետ, այսինքն՝ «այն երկրների, որոնք ունեն այն ամենի խոշորագույն պաշարները, ինչի կարիքը բոլորն ունենալու են առաջիկա 10-20 տարիների ընթացքում»։Ավելին15:0609.04.26 -
ՔաղաքականԿայացել է Արարատ Միրզոյանի և Ղազախստանի ԱԳ նախարարի առանձնազրույցըԱյս մասին հայտնում են ԱԳՆ-ից։Ավելին14:5809.04.26 -
ՔաղաքականՎահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղզստանի դեսպան Կուբանիչբեկ ԲոկոնտաևըՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղզստանի արտակարգ և լիազոր դեսպան Կուբանիչբեկ Բոկոնտաևը։ Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում՝ հանուն երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման։ «Վստահ եմ, որ Ձեր նշանակումը նոր խթան կդառնա մեր պետությունների և ժողովուրդների գործընկերության և բարեկամության զարգացման համար»,- նշել է Հանրապետության նախագահը։ Դեսպան Բոկոնտաևը շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար՝ ընդգծելով, որ իր բոլոր ջանքերն ուղղված են լինելու Հայաստանի և Ղրղզստանի միջև առկա փոխգործակցության ներուժի լիարժեք իրացմանն ու համագործակցության հետագա ընդլայնմանը։ Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է տնտեսական համագործակցության զարգացումը՝ ընդգծելով համատեղ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում փոխգործակցության խթանման անհրաժեշտությունը։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի ձևավորման և ընդլայնման ուղղություններով համագործակցության հնարավորություններին։ Կողմերը կարևորել են բարձր մակարդակի հանդիպումների և փոխայցելությունների ակտիվացումը՝ որպես երկկողմ հարաբերությունների խորացման կարևոր նախապայման։ Շեշտվել է նաև միջազգային տարբեր հարթակներում սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համադրված դիրքորոշումների ձևավորման և աջակցության ապահովման նպատակով։ Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Կողմերը կարևորել են հարևանների հետ հարաբերություններում բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և խաղաղ համակեցության սկզբունքներով առաջնորդվելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով տարածաշրջանում կայունության, անվտանգության և երկարատև խաղաղության ապահովման կարևորությունը։Ավելին14:5409.04.26