Լրահոս

2026-04-09
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանը ԱՄՆ-ից փոխհատուցում է պահանջում պատճառված վնասի դիմաց․ Խամենեի
    Նա նաև հայտարարել է, որ Իրանը վճռական է տրամադրված վրեժխնդիր լինել Իրանի նախկին առաջնորդ Ալի Խամենեիի և մյուս զոհված իրանցիների մահվան համար: «Նրա թափված արյան և երկրորդ (2025 թ. հունիսին Իսրայելի հետ հակամարտություն) ու երրորդ (ընթացիկ պատերազմ) պարտադրված պատերազմների ընթացքում զոհված բոլոր նահատակների համար վրեժ լուծելու վճռական կամքը կապրի սրտերում և հոգիներում»,- հավելել է Իրանի առաջնորդը: Փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին. հաղորդվում էր ավերածությունների և խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մասին: Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին:
    23:45
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պուտինը հայտարարել է Զատկի զինադադար
    Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՌԴ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի որոշմամբ՝ ուղղափառ Սուրբ Զատկի նախաշեմին հրադադարի ռեժիմ է սահմանվում 2026 թվականի ապրիլի 11-ի ժամը 16:00-ից մինչև ապրիլի 12-ի ավարտը։ Կրեմլում նաև նշել են, որ Ռուսաստանն ակնկալում է, որ Ուկրաինան կհետևի Մոսկվայի օրինակին և նույնպես կաջակցի զատկական հրադադարին։ Ռուսական զորքերը ցուցում են ստացել ապրիլի 11-12-ը դադարեցնել մարտական գործողությունները բոլոր ուղղություններով, սակայն պատրաստ լինել կանխել հակառակորդի ցանկացած ագրեսիա։ «Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Ա. Ռ. Բելոուսովին, ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ — զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, բանակի գեներալ Վ. Վ. Գերասիմովին հրահանգվել է այդ ժամանակահատվածում դադարեցնել մարտական գործողությունները բոլոր ուղղություններով։ Զորքերին հրահանգված է պատրաստ լինել կանխել հակառակորդի հնարավոր սադրանքները, ինչպես նաև նրա ցանկացած ագրեսիվ գործողություն»,— ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ։
    23:34
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Զոդի կամրջի հարևանությամբ բшխվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը
    Այսօր՝ ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Զոդի կամրջից դեպի Արարատ-Բանավան թաղամաս տանող ճանապարհին բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Արմեն Հ․-ի վարած «Mercedes» և Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Տարոն Պ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։
    23:25
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երկրաշարժ՝ Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք․ ցնցումները զգացվել են Շիրակի և Լոռու մարզերում
    Սույն թվականի ապրիլի 09-ին` տեղական ժամանակով ժամը 22:44-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 44․00⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 3.3 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի, Աշոցք գյուղերում, ինչպես նաև Լոռու մառզի՝ Պաղաղբյուր և Նորամուտ գյուղերում 3 բալ ուժգնությամբ:
    23:14
    09.04.26
    Ավելին
  • Արցախ
    Արցախցիների կողքին է մնում «Եվրասիան». հարյուրավոր ընտանիքներ օգնություն կստանան
    Արցախցիների կողքին է մնում «Եվրասիա» հասարակական կազմակերպությունը: Արցախից բռնի տեղահանվածների համար նախատեսված մարդասիրական աջակցության ծրագրի առաջին փուլի ավարտից հետո էլ զոհվածների ու անհետ կորածների հարյուրավոր ընտանիքներ շարունակում են օգնություն ստանալ:
    23:07
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    «Անհրաժեշտ է հասնել կայուն խաղաղության». Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ
    Թուրքիայի և Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ու Մասուդ Փեզեշքիանը քննարկել են հրադադարի վերաբերյալ հարցեր և տարածաշրջանային անվտանգության իրավիճակը,  հայտնում է Anadolu-ն:
    22:55
    09.04.26
    Ավելին
  • Միջազգային
    ԱՄՆ-Իրան հրադադարը ոգևորել է Զելենսկիին. նա ուզում է Պուտինի հետ հանդիպել
    Ռուսական անօդաչուների հարվածներից Օդեսայում զոհ կա: DTEK մասնավոր խոշոր էներգետիկ ընկերությունը տեղեկացրել է, որ իր ենթակայաններից մեկն է վնասվել: ԱԹՍ-ների և հրետանու լայնածավալ հարվածների տակ են եղել նաև Դնեպրոպետրովսկի մարզը, Դոնեցկի շրջանի ճակատային մասը, Խերսոնի և Սումիի շրջանները:
    22:45
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած վանդալիզմի հետևանքով հուշարձանի տեսքը խեղվել ու աղճատվել է․ Հայկ Դեմոյան
    Ու այս տեսարանը ապրիլի 24-ին ձեզ կհրամցնեն որպես Մեծ Եղեռնի հուշահամալիրի վերականգնում: Ու կասեն, որ ստում էիք, ասելով, թե իբր հուշահամալիրի Հավերժության տաճարի արտաքին երեսպատման բնօրինակ սալաքարերի մեկ երրորդը վերածվել է խճազանգվածի: Նախագծով արձանագրված ապամոնտաժման ու վերատեղադրման փոխարեն հուշահամալիրի այս մասում կտեսնենք երեք տարբեր երանգներով արտաքին երեսպատում: Ու կլծվեն վարձու գրչակները, ֆեյքերն ու սուտի ակադեմիականները՝ այս տեսարանը հիմնավորելու ու արդարացնելու համար: Այս մասին գրել է Հայոց ցեղասպանության  թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։
    22:32
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Միջազգային ջրերում ծովահենությունը հարվածում է Ռուսաստանի տնտեսական շահերին. Պեսկով
    Մարտին Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել էր, որ բրիտանական զինվորականները կկարողանան բարձրանալ այն նավերի տախտակամած, որոնք գտնվում են պատժամիջոցների տակ և տարանցիկ անցնում են երկրի տարածքային ջրերով: Բացի այդ, Լոնդոնը կսահմանի էլ ավելի մեծ սահմանափակումներ՝ փակելով բրիտանական ջրերը, այդ թվում՝ Լա Մանշը, պատժամիջոցների տակ հայտնված նավերի համար: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ միջոցը վերաբերում է այսպես կոչված «ստվերային նավատորմին», որն իբր զբաղված է ռուսական էներգակիրների տեղափոխմամբ:
    22:23
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կրակոցներ`Քանաքեռում․ վիրավորներ կան․ MakaryanNews
    Աղբյուրի տեղեկություններով` իրար վրա են կրակել քրեական հեղինակություն Զապի փեսան (նախկին) և Քանաքեռցի Գիժը: Կան հիվանդանոց տեղափոխված վիրավորներ:
    22:13
    09.04.26
    Ավելին
  • Միջազգային
    Իրանի «մահացու կրակոցը» TRIPP-ի վրա. մեծ սպառնալիքի տակ է Թրամփի ուղին
    Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը քառակուսի կիլոմետրով ճանաչող և դեռ գոյություն չունեցող ԹՐԻՓՓ-ը Հայաստանի գոյության գրավական համարող Փաշինյանի համար վատ լուրեր ունեն ամերիկացի վերլուծաբանները: Ամերիկյան հեղինակավոր «Foreign Policy» պարբերականը ևս նկատում է՝ Իրանի դեմ պատերազմը վտանգում է «Թրամփի ուղու» կառուցումը:
    22:07
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների համար երկու շաբաթը կարող է բավարար չլինել․ Հաքան Ֆիդան
    Նա հավելել է, որ «տարածաշրջանը հոգնել է պատերազմներից, օկուպացիայից, ահաբեկչությունից և արյունահեղությունից»։ «Իսրայելի էքսպանսիոնիզմի նկատմամբ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել միջազգային դիվանագիտության շրջանակներում և միջազգային դերակատարների հետ համատեղ։ Անհրաժեշտ է վերջ դնել ներտարածաշրջանային հակամարտություններին։ Հետևաբար, հնչեցվող ծրագրերը, որոնք բաղկացած են տարբեր քանակի կետերից, ներառում են նաև տարածաշրջանային անվտանգության ասպեկտներ»,- ասել է Ֆիդանը։
    21:56
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երվանդ Քոչար փողոցում
    Ապրիլի 2-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Երվանդ Քոչարի փողոցի 9 հասցեում ոչ սթափ վիճակում ծեծում են իրար։
    21:48
    09.04.26
    Ավելին
  • Միջազգային
    Իսլամաբադը պատրաստվում է բախտորոշ հանդիպման. Իրան-ԱՄՆ լարվածությունը պահպանվում է
    ԱՄՆ-Իրան բանակցություններից մեկ օր առաջ արդյոք իրանական կողմը մեկնել է Պակիստան: Այդ երկրում Իրանի դեսպանը նախ գրել է, որ ուրբաթ նախատեսվող բանակցություններին մասնակցելու համար իրանական բանակցային թիմն այսօր ժամանելու է Իսլամաբադ, հետո ջնջել է գրառումը:
    21:39
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Եթե ԱՄՆ-ն թույլ տա Նեթանյահուին կործանել դիվանագիտությունը, դա հիմարություն կլինի․ Արաղչի
    «Նեթանյահուի դեմ քրեական գործով դատավարությունը վերսկսվում է այս կիրակի։ Ողջ տարածաշրջանի մասշտաբով հրադադարի համաձայնագիրը, ներառյալ Լիբանանը, կպատժեցներ նրա բանտարկությունը։ Եթե ԱՄՆ-ն ցանկանում է կործանել իր տնտեսությունը՝ թույլ տալով Նեթանյահուին թաղել դիվանագիտությունը, դա, ի վերջո, իրենց ընտրությունն է։ Մենք կարծում ենք, որ դա հիմարություն կլիներ, բայց մենք պատրաստ ենք դրան»,- սոցցանցի իր էջում գրել է Իրանի արտգործնախարարը։
    21:30
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Հայաստան» դաշինքի պատգամավորի մանդատը տրվել է Գագիկ Համբարձումյանին
    ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 2-ին ստացել է ՀՀ ԱԺ նախագահի «Ազգային Ժողովի պատգամավոր Թադևոս Ավետիսյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած լինելու վերաբերյալ» արձանագրությունը։
    21:17
    09.04.26
    Ավելին
  • Քաղաքական
    Դրությունը շատ վատ ա. քաղաքացիները որոշել են բռնել «երկիրն ավերողների» ձեռքը՝ հունիսի 7-ին
    Ի՞նչ են մտածում երևանցիները ընտրություններից մեկ ամիս առաջ, ու՞մ են տեսնում իշխանական բուրգի գագաթին ու ի՞նչ են ակնկալում նրանից:
    21:10
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել երիտասարդների հետ
    Հանդիպման մասնակիցները հարցուպատասխանի ձևաչափով շփվել են «Հայաստան» դաշինքի անդամների և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։
    21:00
    09.04.26
    Ավելին
  • Քաղաքական
    Ղազախստանը կդառնա՞ Հայաստանի երկաթուղու նոր կառավարիչ. փրկության բացվող պատուհան՝ Աբխազիայում
    TRIPP-ի ապագան օրեցօր ավելի է մշուշվում, բայց Հայաստանի ապաշրջափակման մի հնարավարություն ավելի իրատեսական է դառնում: Խոսքը աբխազական երկաթուղու վերագործարկման մասին է, որի շուրջ քննարկումները ակտիվացել են թե՛ Ռուսաստանում, թե՛ Վրաստանում և թե՛ Աբխազիայում: Հայաստան-Ռուսաստան կապը Աբխազիայի տարածքով ապահովելու հարցը արդեն մի քանի ամիս է՝ օրակարգում է պահում նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով դրա բոլոր առավելությունները:
    20:54
    09.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ովքե՞ր են ընդգրկված «Առաջարկ Հայաստան»-ին դաշինքի նախընտրական ցուցակում
    Քիչ առաջ ավարտվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական համագումարը, որի ընթացքում Գագիկ Ծառուկյանը միաձայն վերընտրվեց կուսակցության նախագահի պաշտոնում:
    20:45
    09.04.26
    Ավելին