Լրահոս
2026-04-30
-
ՄիջազգայինԻրանի 2 հզոր խաղաքարտերը. պայթյունավտանգ հրադադար և ԱՄՆ-ի նոր ուժեր՝ Մերձավոր ԱրևելքումԻրան-Միացյալ Նահանգներ անորոշ հրադադարի ընթացքում առաջին անգամ հայտարարություն է արել Իրանի նոր հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին: Նա լուսավոր ապագա է խոստացել Պարսից ծոցի տարածաշրջանին: Հիմա առավել քան երբևէ կարևորվում է Իրանի աշխարհագրական դիրքը՝ ըստ իրանագետների:Ավելին21:4530.04.26 -
ՀասարակականԲալահովիտից 10 երեխա հիվանդանոց չի տեղափոխվել. համայնքապետ․ «Sputnik Արմենիա»«Ես ամեն ինչ ճշտել եմ․ միայն մի երեխա է հիվանդանոց տեղափոխվել, բայց նրա մոտ ալերգիա է։ Դա էլ տարբեր պատճառներից կարող է լինել ու հստակ ասել, թե դա ջրատարի, փոշու, թե որևէ միջատի կծելու հետևանք է՝ չգիտենք»,- ասաց Բաբայանը։Ավելին21:3030.04.26 -
Հասարակական«Դոբրոցեն» սուպերմարկետի էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել էԵրեկ՝ ապրիլի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքում գտնվող «Դոբրոցեն» սուպերմարկետի էլեկտրական ենթակայանում հրդեհ է բռնկվել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հրշեջ փրկարարները նախ կանխել են հրդեհի տարածումը, ապա մարել այն։ Հրդեհի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։Ավելին21:1530.04.26 -
ՔաղաքականԳաղտնալսումը նորաձև է դառնում Հայաստանում. գլխավոր արտաքին հետախույզի հատուկ գործերը՝ ԱԺ-ումԱրտաքին հետախուզական ծառայության պետն այսօր էլ չի պատասխանել խորհրդարանական թղթակիցների հարցերին, թե ո՞ր երկրից է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի վտանգ տեսել արտաքին հետախուզությունը, ինչի մասին հայտարարել էին տարեսկզբին: Քրիստիննե Գրիգորյանն այսօր խորհրդարան էր տարել մի նախագիծ, որը եթե ընդունվի, արտաքին հետախուզությունը գաղտնալսելու սեփական միջոցները կունենա:Ավելին21:0230.04.26 -
ՔաղաքականՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևըՔանի որ Հայաստանը պատրաստվում է 2026թ. հունիսի 7-ի ռազմավարական կարևորություն ունեցող խորհրդարանական ընտրություններին, Եվրոպական խորհրդարանը հստակ ազդակ է փոխանցում, որ այդ ընտրությունները պետք է լինեն ազատ, արդար և մրցակցային։ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը հատկապես ընդգծում է խորհրդարանի դիրքորոշումը «ընդդիմության իրավունքների լիարժեք հարգման» և բոլոր քաղաքական դերակատարների համար հավասար պայմանների անհրաժեշտության վերաբերյալ։ Մենք արձագանքում ենք նաև արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների դեմ ամուր պաշտպանական մեխանիզմների կոչին, մասնավորապես այն սպառնալիքների, որոնք ուղղված են Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ապակայունացմանը։Ավելին20:5130.04.26 -
ԻրավականՖեյսբուքյան գրառումը դարձել է 220 էջանոց մեղադրանք. Մհեր Խաչատրյանի գործով առաջին դատական նիստը220 էջ մեղադրանք՝ ֆեյսբուքում մի քննադատող գրառման հիման վրա. հենց այդքան է գյումրեցի Մհեր Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի էջերի քանակը: Զոհված ազատամարտիկի որդին քննչական կոմիտեի ղեկավարին քննադատելու համար է դատարանների դռներն ընկել: Նրա գրառման մեջ հանցակազմ է տեսել ու դատախազություն դիմել այն նույն ոստիկանը, որի տեղեկության հիման վրա է քրեական գործ հարուցվել Միքայել Սրբազանի նկատմամբ:Ավելին20:4530.04.26 -
ԱրցախԱրհավիրք՝ խաղաղության քողի տակ. Արցախի սրբավայրերի պղծումը չի կարող անպատիժ մնալՍտեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի հիմնահատակ ավերումը և այն «ապօրինի շինություն» անվանելու լկտիությունը բացահայտ ցինիզմի գագաթնակետն է։ Աստծո տունը, կրոնական սրբավայրը պղծողն ու հողին հավասարեցնողը ոչ թե իրավունք է հաստատում, այլ ստորագրում է սեփական վայրենի, ահաբեկիչ էության տակ։ Սա մշակութային եղեռնագործություն է՝ նպատակաուղղված Արցախից հայկական շունչն ու արմատը իսպառ վերացնելուն։Ավելին20:3530.04.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Փաշինյանին ջղայնացնում է հայ գերիների մասին հարցը. Բաքվի հետ առևտրային կապն է կարևորՀայլուր 20։30 Փաշինյանին ջղայնացնում է հայ գերիների մասին հարցը. Բաքվի հետ առևտրային կապն է կարևորԱվելին20:3030.04.26 -
Հայաստան«Հայաստան» դաշինքի անդամներն ու Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետՀանդիպել են մտավորականների հետ և քննարկել գիտությանը, կրթությանը և մշակույթին վերաբերող հարցեր։Ավելին20:2630.04.26 -
ՀասարակականԵրկու վթար՝ հղի կանանց մասնակցությամբ. ավտոբուսը շուռ է եկել, բախվել գազատարինՄասիս-Հովտաշատ ճանապարհին վթարված ավտոբուսի բոլոր տուժած ուղևորները լավ են: Յոթ մարդ է եղել ավտովուսում, երկուսը անչափահաս, մեկը հղի:Ավելին20:1630.04.26 -
ՄիջազգայինՈւկրաինական կարգավորման ձգձգումը օգուտ չի բերում Եվրոպային․ Ֆիդան«Արդեն հինգերորդ տարին շարունակվող պատերազմը չի կարող նորմալ համարվել Եվրոպայում։ Այն օգուտ չի բերում ոչ Ուկրաինային, ոչ Ռուսաստանին և հաստատ ոչ էլ մնացած Եվրոպային։ Անհրաժեշտ է կրկին ակտիվացնել դիվանագիտությունը... պատերազմը պետք է ավարտվի այնպես, որպեսզի ապահովվի խաղաղություն և վերականգնվի կայունությունը մայրցամաքում», - Ֆիդանի խոսքերն է մեջբերում Star թերթը։ Նրա կարծիքով՝ հակամարտության էսկալացիայի (սրման) ռիսկը պահպանվում է։ «Էսկալացիայի ռիսկը նախկինի պես մեծ է։ Իսկ ի՞նչ, եթե պատերազմը աշխարհագրորեն տարածվի եվրոպական երկրներից մեկի վրա։ Ի՞նչ, եթե պատերազմը համակարգային առումով կոնվենցիոնալ զենքի կիրառման փուլից անցնի մարտավարական միջուկային, իսկ հետո՝ լիարժեք միջուկային փուլի։ Քանի դեռ այս պատերազմը շարունակվում է, էսկալացիայի սպառնալիքը մնում է», - նշել է Ֆիդանը։ Թուրքիայի ԱԳ նախարարը հիշեցրել է, որ իր երկիրը չորս անգամ հյուրընկալել է Ուկրաինայի հարցով բանակցությունները և կրկին պատրաստ է տրամադրել հարթակ՝ արդարացի և տևական խաղաղության հասնելու համար։ «Ուկրաինան փորձություն է ոչ միայն միջնորդության, այլև եվրոպական անվտանգության ապագայի համար», - հայտարարել է Ֆիդանը։ 2022 թվականի մարտին Ստամբուլում տեղի էին ունեցել ռուս-ուկրաինական բանակցություններ, սակայն ձեռք բերված պայմանավորվածությունները խափանվել էին Ուկրաինայի մեղքով։ Բանակցային գործընթացը դադարեցվել էր և վերսկսվել երեք տարի անց։ 2025 թվականին Ստամբուլում տեղի են ունեցել ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երեք փուլ։ Թուրքական իշխանությունները բազմիցս հայտարարել են իրենց հարթակը Ուկրաինայի հարցով բանակցությունների և խաղաղության գագաթնաժողովի համար կրկին տրամադրելու պատրաստակամության մասին։Ավելին20:0730.04.26 -
Հասարակական«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին բետոնախառնիչը բախվել է քարերին և կողաշրջվելԱյսօր՝ ապրիլի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 38-ամյա Արամայիս Մ․-ն իր վարած «Shacman» մակնիշի բետոնախառնիչով «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին, Աշտարակ-Ագարակ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։Ավելին20:0030.04.26 -
ՄիջազգայինՊայթյուններ, «նավթային անձրև»՝ Պերմում. Զելենսկին կոշտ է արձագանքում ԹրամփինՄոսկվան այս պահին չի դիտարկում Ադրբեջանը որպես ուկրաինական կարգավորման բանակցությունների հարթակ, հայտարարել է Կրեմլի խոսնակը: Դմիտրի Պեսկովն այսպես է մեկնաբանել Զելենսկիի հայտարարությունը՝ այդ կարգավիճակում Ադրբեջանը դիտարկելու պատրաստակամության մասին։Ավելին19:4530.04.26 -
ՄիջազգայինՉեխիայում հայտարարել են, որ երկիրը չպետք է մասնակցի ուկրաինական հակամարտությանը«Ուկրաինայում պատերազմը Չեխիայի պատերազմը չէ, դա հակամարտություն է Մոսկվայի և Կիևի միջև։ Հենց այդ պատճառով մենք չպետք է մասնակցենք դրան», - նշել է Բելգրադում այցով գտնվող քաղաքական գործիչը։Ավելին19:3030.04.26 -
ԻրավականՃչացող կեղծիքներ, քաղաքական հետապնդում. Սրբազան պայքարի գործով դատարանում լսել են փաստաբաններինԲագրատ արքեպիսկոպոսի և նրա պայքարի 17 աջակիցների քրեական գործը ավելի քան 10 ամիս է քննող դատարանը աչք է փակում ներկայացված կեղծ ապացույցների վրա, կարծում է սրբազանի փաստաբանը: Այսօր հերթական նիստում Սրբազան պայքարի գործով մեղադրյալների պաշտպաններն են ելույթներ ունեցել:Ավելին19:1630.04.26 -
ՄիջազգայինԳուտերեշը մտահոգված է Հորմուզի նեղուցի շրջանում նավագնացության սահմանափակմամբՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ ինչպես ցանկացած հակամարտության դեպքում, «ողջ մարդկությունն է գին վճարում դրա համար, նույնիսկ եթե ոմանք հսկայական շահույթներ են ստանում»։Ավելին19:0930.04.26 -
ՔաղաքականՏեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստՆիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:Ավելին19:0130.04.26 -
Քաղաքական«Ուժեղ Հայաստան»-ը նախատեսում է հավաքներ կազմակերպել. «Փաստինֆո»Հավաքների նպատակն է ՀՀ ներքաղաքական և նախընտրական հարցերի քննարկումը։ Ինչ վերաբերում է մասնակիցների թվին, ապա իրազեկման փաստաթղթում նշված է, որ նախատեսվում է 40.000 անձի մասնակցություն։ Հավաքի համար հնարավոր է տեղադրվի բեմահարթակ, կոնստրուկցիաներ, բարձրախոսներ, թմբուկներ, լեդ էկրան և այլ տեխնիկկան սարքավորումներ։ Նախատեսվում է նաև երթ՝ Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Սայաթ-Նովայի փողոց-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ երթուղով։Ավելին18:5030.04.26 -
ՀասարակականԱնբարոյականության հասնող կեղծավորություն է. հայտարարությունԱնբարոյականության հասնող կեղծավորություն է, երբ հայկական եկեղեցիներ քանդողին ու խաչքարեր պղծողին արդարացնողները հանդգնում են Հայոց Եկեղեցուն մեղադրել «խաղաղությանը խոչընդոտելու» մեջ։ Լսե՛ք և լավ հիշե՛ք. էթնիկ զտումների, ավերված վանքերի, սրբապղծության և բռնի տեղահանված արցախահայության արյան ու ճակատագրի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք։ Արժանապատվության ոտնահարմամբ և հիշողության ջնջմամբ պարտադրվողը խաղաղություն չէ, դա հանձնվողականության ու նվաստացման ակտ է, որը մենք երբե՛ք չենք ընդունելու։Ավելին18:4530.04.26 -
ՔաղաքականԿԸՀ-ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել48 ժամ է տվել դրանք ուղղելու համար։Ավելին18:4030.04.26