Լրահոս
2026-04-30
-
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին23:4630.04.26 -
ՄիջազգայինԼոնդոնում ահաբեկչությունն իրականացրել է Սոմալիից նախկին թարգմանիչը․ TimesՀրատարակության տեղեկություններով՝ Սուլեյմանին օրինական հիմունքներով, դեռ երեխա հասակում, Միացյալ Թագավորություն է ժամանել 1990-ական թվականներին և հետագայում ստացել բրիտանական քաղաքացիություն: 2020 թվականին նա հայտնվել է կառավարական Prevent ծրագրի աշխատակիցների տեսադաշտում, որն ուղղված է արմատականացման կանխարգելմանը և մարդկանց ծայրահեղականության ու ահաբեկչության մեջ ներգրավվելու դեմ պայքարին: Այնուամենայնիվ, ինչպես նշում է թերթը, հենց նույն տարում նրան հեռացրել են այդ ծրագրից:Ավելին23:3530.04.26 -
ՀասարակականՊետական անձնագիրը պետք է արտացոլի ազգի հոգևոր ուղենիշները, ոչ թե էքսկուրսիոն երթուղին. Սամվել Դպիր Գրիգորյան1․ Աշխարհի ո՞ր մի երկիրը, ունենալով աշխարհի հնագույն և առաջին քրիստոնեական Մայր Տաճարը, կհեռացներ այն իր պետական կարևորագույն փաստաթղթից։ Սա ինքնության խմբագրո՞ւմ է, թե՞ ինքնության ուրացում։Ավելին23:2530.04.26 -
ՔաղաքականԱլիևի «ձայնը» Հայաստանի կառավարությունո՞ւմ. Ադրբեջանի վանդալիզմն արդարացնում է Փաշինյանը«Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ: Արցախի անկախության շրջանում կառուցված եկեղեցիները «ապօրինի շինություն» որակելը մերժելի է»: Օկուպացված Արցախում հայկական եկեղեցիների քանդումը արդարաձնող Կովկասի մուսուլմանների վարչությանն այսպես է արձագանքել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:Ավելին23:1230.04.26 -
ՔաղաքականՏավուշի սահմանազատումից հետո ո՞ր տարածքներն են անցել Ադրբեջանի վերահսկողության տակ. «Sputnik Արմենիա»Ապրիլի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը Տավուշի մարզում 12–կիլոմետրանոց հատված են սահմանազատել, և առաջիկայում կշարունակվի և տրամաբանական ժամկետներում ավարտին կհասցվի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքը։Ավելին23:0030.04.26 -
ԻրավականԳերլարված իրավիճակ՝ բանակային ողբերգության գործով դատական նիստին. կապիտան Ղազարյանն է հարցաքննվելԳերլարված մթնոլորտում է անցնում Ազատի զինվորական կացարանի հրդեհից զոհված 15 զինծառայողների մահվան գործով դատական նիստերը: Ազատի զորամասի ինժեներական ծառայության պետն է այսօր հարցաքննվել: Ըստ մեղադրանքի՝ կապիտան Տիգրան Ղազարյանն ի պաշտոնե պարտավոր է եղել հսկել, որ հակահրդեհային պահանջները պահպանված լինեին կացարանում, բայց չի հսկել: Ղազարյանը չի ընդունում այդ մեղադրանքը:Ավելին22:4530.04.26 -
ՔաղաքականՔՊ-ից ազատագրվելը միայն նեղ ազգայնական հարց չէ, այլ քաղաքակրթական է. Հովհաննես ԻշխանյանՔանի որ ՔՊ-ն ահաբեկչական խմբավորում է, նա լավ չի հասկանում, որ հայերն աշխարհի կարգ ու կանոնի վերականգման և աշխարհի ներդանշակության և զարգացմանն են ուղղում իրենց ջանքերը:Ավելին22:3030.04.26 -
ԻրավականԲացահայտվել է ապօրինի ծառահատման դեպքԱյս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից՝ մանրամասնելով, որ վարորդը չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին՝ դիմել է փախուստի, իսկ երբ ոստիկանները հետապնդել են, «Կիա» մակնիշի մեքենայի վարորդը՝ Գանձաքար գյուղի բնակիչ 32-ամյա երիտասարդը, խոչընդոտել է հետապնդմանը։Ավելին22:1730.04.26 -
ՔաղաքականՓաշինյանին նյարդայնացնող հարցը. հայ-ադրբեջանական արտահերթ սահմանազատում և առևտուրՍահմանազատման հարցերից զատ առևտրի հարցերն են քննարկվել Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած պատվիրակությունները: Աղվերանում հայ ու ադրբեջանցի փոխվարչապետների 5 ժամ տևած հանդիպումից Փաշինյանը մանրամասներ է հայտնել: Նիկոլ Փաշինյանը հաստատել է՝ չորեքշաբթի Աղվերանում հանդիպել են նաև հայ ու ադրբեջանցի գործարարները:Ավելին22:1230.04.26 -
ՄիջազգայինԴատարանը հրաժարվել է մեղմացնել Թրամփի դեմ մահափորձի մեջ մեղադրվողի կալանքի պայմաններըՊաշտպանությունը դատարանին խնդրել է օժանդակել Ալենի բանտարկության պայմանների փոփոխման հարցում: Դատավորն ասել է, որ լիազորություն չունի բանտին հրահանգելու, թե որտեղ պահեն Ալենին, սակայն խորհուրդ է տվել պաշտպանական կողմին պաշտոնական միջնորդություն ներկայացնել:Ավելին22:0030.04.26 -
ՄիջազգայինԱՄՆ 2027 թվականի ռազմական բյուջեն Ուկրաինային օգնություն չի նախատեսում․ Պենտագոն«Դա ճիշտ է։ Այս բյուջեում USAI-ի (Ուկրաինայի անվտանգությաննաջակցության նախաձեռնություն) գծով ֆինանսավորում չկա», — ասել է նա՝ ելույթ ունենալով Կոնգրեսի Սենատի զինված ուժերի հարցերով կոմիտեի լսումների ժամանակ։ Հերստը մեկնաբանում էր ԱՄՆ ռազմական գերատեսչության՝ օրերս հրապարակված բյուջետային հայտը հաջորդ ֆինանսական տարվա համար։ Միևնույն ժամանակ, փոխնախարարի պաշտոնակատարը հայտարարել է, որ Պենտագոնը շուտով կսկսի օգտագործել Ուկրաինային տրամադրվող 400 միլիոն դոլարի ռազմական օգնության փաթեթը, որն ավելի վաղ հաստատվել էր Կոնգրեսի կողմից։ «Այդ միջոցները հատկացվել են բոլորովին վերջերս։ Որքանով ինձ հայտնի է, մենք այդ գումարները ստացել ենք մարտին։ Ժամանակ է պահանջվում, որպեսզի փողերը հասնեն նախարարություն։ Բայց դրանք շատ շուտով կգործարկվեն։ Մենք կաշխատենք [ԱՄՆ Զինված ուժերի] Եվրոպական հրամանատարության ղեկավար Ալեքս Գրինկևիչի հետ՝ երաշխավորելու այդ միջոցների առավել պատշաճ օգտագործումը», — նշել է Հերստը։ Ինչպես ապրիլի 29-ին The Washington Post թերթի իր հոդվածում պնդել էր ամերիկացի սենատոր Միթչ Մաքքոնելը (հանրապետական, Կենտուկի նահանգից), ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հապաղում է Ուկրաինային փոխանցել Կոնգրեսի կողմից ժամանակին հաստատված 400 միլիոն դոլարի ռազմական օգնության փաթեթը։ Ըստ Մաքքոնելի՝ ռազմական գերատեսչությունն անտեսել է նաև Սենատի համապատասխան հանձնաժողովների հարցումները։ Օրենսդրի վարկածով՝ այս ռազմական օգնության իրացման հարցերի ձգձգման պատասխանատվությունը կրում է պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Էլբրիջ Քոլբին։Ավելին21:4930.04.26 -
ՄիջազգայինԻրանի 2 հզոր խաղաքարտերը. պայթյունավտանգ հրադադար և ԱՄՆ-ի նոր ուժեր՝ Մերձավոր ԱրևելքումԻրան-Միացյալ Նահանգներ անորոշ հրադադարի ընթացքում առաջին անգամ հայտարարություն է արել Իրանի նոր հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին: Նա լուսավոր ապագա է խոստացել Պարսից ծոցի տարածաշրջանին: Հիմա առավել քան երբևէ կարևորվում է Իրանի աշխարհագրական դիրքը՝ ըստ իրանագետների:Ավելին21:4530.04.26 -
ՀասարակականԲալահովիտից 10 երեխա հիվանդանոց չի տեղափոխվել. համայնքապետ․ «Sputnik Արմենիա»«Ես ամեն ինչ ճշտել եմ․ միայն մի երեխա է հիվանդանոց տեղափոխվել, բայց նրա մոտ ալերգիա է։ Դա էլ տարբեր պատճառներից կարող է լինել ու հստակ ասել, թե դա ջրատարի, փոշու, թե որևէ միջատի կծելու հետևանք է՝ չգիտենք»,- ասաց Բաբայանը։Ավելին21:3030.04.26 -
Հասարակական«Դոբրոցեն» սուպերմարկետի էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել էԵրեկ՝ ապրիլի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքում գտնվող «Դոբրոցեն» սուպերմարկետի էլեկտրական ենթակայանում հրդեհ է բռնկվել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հրշեջ փրկարարները նախ կանխել են հրդեհի տարածումը, ապա մարել այն։ Հրդեհի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։Ավելին21:1530.04.26 -
ՔաղաքականԳաղտնալսումը նորաձև է դառնում Հայաստանում. գլխավոր արտաքին հետախույզի հատուկ գործերը՝ ԱԺ-ումԱրտաքին հետախուզական ծառայության պետն այսօր էլ չի պատասխանել խորհրդարանական թղթակիցների հարցերին, թե ո՞ր երկրից է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի վտանգ տեսել արտաքին հետախուզությունը, ինչի մասին հայտարարել էին տարեսկզբին: Քրիստիննե Գրիգորյանն այսօր խորհրդարան էր տարել մի նախագիծ, որը եթե ընդունվի, արտաքին հետախուզությունը գաղտնալսելու սեփական միջոցները կունենա:Ավելին21:0230.04.26 -
ՔաղաքականՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևըՔանի որ Հայաստանը պատրաստվում է 2026թ. հունիսի 7-ի ռազմավարական կարևորություն ունեցող խորհրդարանական ընտրություններին, Եվրոպական խորհրդարանը հստակ ազդակ է փոխանցում, որ այդ ընտրությունները պետք է լինեն ազատ, արդար և մրցակցային։ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը հատկապես ընդգծում է խորհրդարանի դիրքորոշումը «ընդդիմության իրավունքների լիարժեք հարգման» և բոլոր քաղաքական դերակատարների համար հավասար պայմանների անհրաժեշտության վերաբերյալ։ Մենք արձագանքում ենք նաև արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների դեմ ամուր պաշտպանական մեխանիզմների կոչին, մասնավորապես այն սպառնալիքների, որոնք ուղղված են Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ապակայունացմանը։Ավելին20:5130.04.26 -
ԻրավականՖեյսբուքյան գրառումը դարձել է 220 էջանոց մեղադրանք. Մհեր Խաչատրյանի գործով առաջին դատական նիստը220 էջ մեղադրանք՝ ֆեյսբուքում մի քննադատող գրառման հիման վրա. հենց այդքան է գյումրեցի Մհեր Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի էջերի քանակը: Զոհված ազատամարտիկի որդին քննչական կոմիտեի ղեկավարին քննադատելու համար է դատարանների դռներն ընկել: Նրա գրառման մեջ հանցակազմ է տեսել ու դատախազություն դիմել այն նույն ոստիկանը, որի տեղեկության հիման վրա է քրեական գործ հարուցվել Միքայել Սրբազանի նկատմամբ:Ավելին20:4530.04.26 -
ԱրցախԱրհավիրք՝ խաղաղության քողի տակ. Արցախի սրբավայրերի պղծումը չի կարող անպատիժ մնալՍտեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի հիմնահատակ ավերումը և այն «ապօրինի շինություն» անվանելու լկտիությունը բացահայտ ցինիզմի գագաթնակետն է։ Աստծո տունը, կրոնական սրբավայրը պղծողն ու հողին հավասարեցնողը ոչ թե իրավունք է հաստատում, այլ ստորագրում է սեփական վայրենի, ահաբեկիչ էության տակ։ Սա մշակութային եղեռնագործություն է՝ նպատակաուղղված Արցախից հայկական շունչն ու արմատը իսպառ վերացնելուն։Ավելին20:3530.04.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Փաշինյանին ջղայնացնում է հայ գերիների մասին հարցը. Բաքվի հետ առևտրային կապն է կարևորՀայլուր 20։30 Փաշինյանին ջղայնացնում է հայ գերիների մասին հարցը. Բաքվի հետ առևտրային կապն է կարևորԱվելին20:3030.04.26 -
Հայաստան«Հայաստան» դաշինքի անդամներն ու Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետՀանդիպել են մտավորականների հետ և քննարկել գիտությանը, կրթությանը և մշակույթին վերաբերող հարցեր։Ավելին20:2630.04.26