Լրահոս

2026-05-02
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելում սկսվել են բողոքի ակցիաներ Նեթանյահուի կառավարության դեմ
    2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայից ՀԱՄԱՍ շարժման զինված կողմնակիցները հարձակվեցին Իսրայելի տարածքի վրա։ Հարձակումն ուղեկցվեց Իսրայելի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանություններով և 250 պատանդների գերեվարմամբ։ Ի պատասխան՝ Իսրայելը ռազմական գործողություն սկսեց անկլավում՝ նպատակ ունենալով ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ռազմական ու քաղաքական կառուցվածքները և ազատ արձակել բոլոր առևանգվածներին։
    23:15
    02.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստան է ժամանել Լիխտենշտայնի վարչապետ Բրիգիտտե Հաասը
    Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից՝ նշելով, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
    23:00
    02.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և իջեցրել անվտանգ վայր
    Մայիսի 2-ին, ժամը 17:01-ին ՆԳՆ Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Գեղաշեն գյուղի սարերում սունկ հավաքելու ընթացքում մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները հայտնաբերել են քաղաքացուն և իջեցրել անվտանգ վայր։
    22:45
    02.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանի ԱԳՆ-ում ԱՄՆ-ից սպասում են կրակի վերջնական դադարեցման առաջարկի պատասխանին
    «Իրանը պակիստանցի միջնորդների միջոցով փոխանցել է պատերազմի վերջնական դադարեցման մասին համաձայնագրի պլանը, այժմ գնդակը ԱՄՆ-ի դաշտում է։ Դիվանագիտության և առճակատման շարունակության միջև ընտրությունը Վաշինգտոնինն է»,- ընդգծել է Ղարիբաբադին, որի խոսքերը տարածել է Իրանի պետական հեռուստատեսությունը։ Իսլամական հանրապետության փոխարտգործնախարարը հավելել է, որ Թեհրանը «պատրաստ է իրադարձությունների զարգացման բոլոր սցենարներին» և «նախկինի պես անվստահությամբ է վերաբերվում ամերիկյան կողմին»։
    22:30
    02.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարից
    Մայիսի 2-ին, ժամը 18։01-ին Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արթիկ քաղաքից Նահապետավան գյուղ տանող խաչմերուկում «GAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կից պարսպին, ինչի հետևանքով վնասվել է պարսպից մոտ 14 քմ հատված․ վարորդը տեղում մահացել է։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդի դին տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
    22:15
    02.05.26
    Ավելին
  • Արցախ
    Քանդելու համար Ադրբեջանին մեղադրելու վա՞խ, թե՞ տգիտություն. Շուշիի մզկիթը՝ հսկել, եկեղեցին՝ աղավաղել
    Թեև պաշտոնական Երևանն անգամ մատը մատին չի տալիս հայկական մշակութային ժառանգության ոչնչացման համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար ու դա անգամ միջազգային հանրության դատին հանձնելուն արժանի չի համարում, Բաքուն իր պաշտոնյաների շուրթերով արդարանում է: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե իրենք վերականգնողական աշխատանքներ են անում, որոնք համապատասխանում են Ադրբեջանի օրենսդրությանն ու միջազգային նորմերին: Մշակութային որևէ ժառանգության ոչնչացում չի կարող բխել միջազգային նորմերից, դա վանդալիզմ է` քաղաքագետ Հակոբ Բադալյանի վստահեցմամբ: Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունն էլ է արդարացնում վանդալիզմը՝ ըստ էության, հայտարարելով, թե Ադրբեջանն իր տարածքում ինչ ուզի, կարող է անել: Փաշինյանն անգամ ակնարկել էր, թե նույնն արել են նաև հայերը, ինչին կտրուկ հակադարձել է Հայաստանի երկրորդ նախագահը:
    22:00
    02.05.26
    Ավելին
  • Քաղաքական
    Հայկական Ներոնը. Փաշինյանին իշխանազրկելու ճանապարհն է ցույց տալիս Ռոբերտ Քոչարյանը
    Ի՞նչ նմանություն կա Հռոմի կայսր Ներոնի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը «Մեծ քաղաքականություն» փոդքասթի 7-րդ էպիզոտում նկատել է, որ Փաշինյանն էլ Ներոնի պես սիրում է ելույթներ ունենալ, շոու անել՝ այդպես գրավել հասարակ քաղաքացիների սիրտը: Մյուս կողմից Փաշինյանը վախի մթնոլորտում է պահում մարդկանց՝ վստահեցնելով, թե իր չընտրվելու դեպքում պատերազմ կլինի և որ ժողովուրդը շանս չունի դիմակայելու: Քոչարյանն արձագանքել է նաև Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ 20 տարի ուրիշներից լսել է, որ երկրորդ նախագահը զղջում է իրեն «իրավահաջորդ» ընտրելու համար, հիմա էլ սկզբնաղբյուրից է դա լսել: «Հայաստան» դաշինքի առաջնորդը վստահեցրել է, որ իր անհամաձայնություններն ինքը երբեք չի թաքցրել, այդ պատճառով Սերժ Սարգսյանի թիմը մտածել է, թե ինքն իշխանության գալու մտադրություն ունի ու ակտիվ հակաքարոզչություն է իրականացրել իր դեմ:
    21:45
    02.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ո՞րն է Երևանում ԵՄ քաղաքական գործիչների այս գագաթնաժողովի և ցուցադրական աջակցության իրական պատճառը. Ռոբերտ Ամստերդամ
    «Պատրաստել ենք ավելի քան 140 էջանոց զեկույց, որը նվիրված է Եվրամիության միջամտության խնդրին։ Այդ միջամտության ամենացայտուն օրինակը Երևանում մայիսի 4,5,6-ին սպասվող իրադարձություններն են։ Այն փաստը, որ ԵՄ քաղաքական գործիչների և այլ խումբը հավաքվում է Երևանում՝ ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ, միջամտության բացահայտ դրսևորում է»,- հայտարարել է միջազգային իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը։
    21:37
    02.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բագրատ Սրբազանը բանտից շարունակում է մեր հանրությանը ծառայել
    Բագրատ Սրբազանը բանտից շարունակում է մեր հանրության հոգևոր-բարոյական վերականգնմանը ծառայել. բավական ծավալուն աշխատություն է պատրաստում ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ, ՊԱՏԵՐԱԶՄԻ և ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅԱՆ մասին: Առաջինը կներկայացնենք ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ մասին սուրբգրային և հոգևոր փորձառությունը` մաս առ մաս` հետևյալ բովանդակությամբ. Ա. ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԱՐԺԵՔ Բ. ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ` Խաղաղության էությունը Գ. ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ` Արդար խաղաղություն Դ. ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ` Խաղաղության երաշխիքը Ե. ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Զ. ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ։
    21:30
    02.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստան է ժամանել Անդորրայի վարչապետ Խավիեր Էսպոտ Զամորան
    Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից՝ նշելով, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
    21:15
    02.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ը դիտարկում է Կուբայում ռազմական գործողություն իրականացնելու տարբերակը․ Politico
    Թերթն ընդգծում է, որ Միացյալ Նահանգները կուբայական կողմին հասկացրել է, որ իրենք «կարող են սպասել» իշխանության ամբողջական փոփոխությանը, սակայն Վաշինգտոնը կցանկանար, որ կղզու որոշ պաշտոնյաներ հրաժարական տան։ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը մարտի 5-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտադիր է զբաղվել Կուբայի նկատմամբ հետագա գործողությունների կուրսի մշակմամբ՝ Իրանի դեմ ռազմական գործողության ավարտից հետո։ Ավելի վաղ նա բազմիցս պնդել էր, որ Կուբայի կառավարությունն ու տնտեսությունը մոտ են անկմանը, քանի որ ԱՄՆ-ի ճնշման ներքո դադարեցվել են Վենեսուելայից կղզի-պետություն նավթի մատակարարումները։ Փետրվարի 27-ին Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կարող են «բարեկամաբար վերահսկողություն հաստատել Կուբայի նկատմամբ»։ Ինչպես մարտի 13-ին հայտնել էր Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը, Հավանան և Վաշինգտոնը բանակցություններ են անցկացրել, որոնք «ուղղված են եղել երկկողմ տարաձայնությունների շուրջ երկխոսության միջոցով լուծումներ գտնելուն»։ Միևնույն ժամանակ, ինչպես փետրվարին տեղեկացրել էր Axios պորտալը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն գաղտնի քննարկում է Ռաուլ Կաստրոյի թոռան՝ Ռաուլ Գիլյերմո Ռոդրիգես Կաստրոյի հետ կղզու ապագան։
    21:00
    02.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    «Ի՞նչն է լավացել». Գերմանիայի կանցլերի աշխատանքի արդյունքների մասին հարցը դահլիճում ծիծաղ է առաջացրել
    «Պարոն Մերց, Դուք արդեն գրեթե մեկ տարի է, ինչ կանցլերի պաշտոնում եք… ի՞նչն է դարձել ավելի լավ քաղաքացիների համար այն պահից ի վեր, երբ Դուք ստանձնել եք կանցլերի պաշտոնը»,- միջոցառման վարողն ընթերցել է տարածաշրջանային պարբերականի ընթերցողներից մեկի հարցը:
    20:53
    02.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները Երևանում վիրավnր արագիլին դուրս են բերել երթևեկելի հատվածից
    Մայիսի 2-ին, ժամը 15։03-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, վիրավոր արագիլ կա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արագիլին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ, այնուհետև թռչունը տեղափոխվել է «Հրանտի Արկ» հիմնադրամ։
    20:45
    02.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Թուլանում է Ադրբեջանը Եվրոպայում. Բաքուն ծանր գին կարող է վճարել հիստերիայի համար
    Հայլուր 20։30 Թուլանում է Ադրբեջանը Եվրոպայում. Բաքուն ծանր գին կարող է վճարել հիստերիայի համար
    20:30
    02.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Երևանի Նոր Արեշ թաղամասի տներից մեկում
    Այսօր՝ մայիսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ 37 փողոցի տներից մեկում ծուխ է նկատվում։
    20:24
    02.05.26
    Ավելին
  • Քաղաքական
    Հիստերիան թանկ է նստելու Բաքվի վրա. Ադրբեջանի դիրքերը թուլանալու են միջազգային հարաբերություններում
    Անկախ պաշտոնական Երևանի անգործությունից՝ Եվրախորհրդարանն իր ընդունած բանաձևով դատապարտել է Ադրբեջանին մշակութային ժառանգության ոչնչացման համար, Բաքուն այդ բանաձևի պատճառով խզել է կապերը եվրակառույցի հետ՝ այն որակելով հակաադրբեջանական: Այդ բանաձևում շեշտվում են նաև արցախահայության իրավունքների, հայ գերիների ազատ արձակման կարևորությունը: Բաքուն հակադարձում է, թե իբր Բաքվի բանտում պահվող հայերը լուրջ հանցանքներ են կատարել, արցախահայերը կամավոր են լքել իրենց տները:
    20:15
    02.05.26
    Ավելին
  • Տնտեսական
    Հեղուկ գազ կա, բայց գինը չի իջնում. ադրբեջանական բենզինը թանկացել է
    Լցակայաններում հեղուկ գազ կա, բայց գները չեն իջել: «Հայլուր»-ի թղթակիցները մայրաքաղաքում շրջելով արձանագրել են, որ 270-280 դրամի սահմաններում է տատանվում հեղուկ գազի գինը: Վարորդները վստահ են՝ այս պահին մեր երկրում գազի դեֆիցիտ չկա, Լարսով բազմաթիվ բեռնատարներ են անցել, բայց գները չեն իջնում, որովհետև պետական վերահսկողությունն է թույլ: Հեղուկ գազի պակասից բենզինի գներն էլ են բարձրացել, անգամ ադրբեջանական բենզինը, որ ըստ էկոնոմիկայի նախարարի՝ օգնել է կայուն պահել Հայաստանում նավթամթերքի շուկան, թանկացել է ավելի քան 70 դրամով:
    20:00
    02.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «ԳԱԶ 2410»-ը բախվել է քարե պարսպին և կողաշրջվել․ զոհ կա
    Այսօր ժամը 18:00-ի սահմաններում 21-ամյա Ռոբերտ Մ.-ն իր վարած «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենայով Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Նահապետավան գյուղի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչին պատկանող քարե պարսպին, փլուզել մի հատված և կիսակողաշրջվել։
    19:45
    02.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դվինի պատմական հողը կրկին կենդանացավ հավատքի շնչով և ազգային հիշողության կայծով․ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան
    «Սիրելի՛ հավատացյալ ժողովուրդ, սիրելի՛ ուխտավորներ և դվնեցիներ, այսօր մենք հավաքվել ենք պատմական մի վայրում՝ Սուրբ Հարության տոնի խորհրդով օծված այս հոյակերտ տաճարում։ Սակայն հոգևոր ցնծությանը գումարվում է նաև մի հուզիչ պատմական զգացողություն. այս տարածաշրջանը բնակեցված է եղել անհիշելի ժամանակներից։
    19:32
    02.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մենք այս իշխանության վերարտադրությունը կանխելու ենք. Իշխան Սաղաթելյան
    Այս մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
    19:20
    02.05.26
    Ավելին