Լրահոս

2026-05-03
2026-05-02
  • Img default alt hy
    Հասարակական
    Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան․ «Հրապարակ»
    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ապրիլի 27-ին բերման ենթարկեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, արցախցի հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին, որը վերջերս միացել է Սամվել Կարապետյանի թիմին։ Ավելի ուշ հայտարարեցին, թե նա մեղադրվում է ընտրակաշառք առաջարկելու մեջ եւ երկամսյա կալանք տվեցին: Սակայն հրապարակված գաղտնալսումների ձայնագրություններից ոչ մեկում հանցակազմ պարունակող խոսակցություն չի հնչում:
    23:58
    02.05.26
    Ավելին
  • Հայաստան
    Մեր մարզի գույնը. Լոռի
    Մեր մարզի գույնը. Լոռի
    23:54
    02.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հնդկական բեռով տանկերը հատել է Հորմուզի նեղուցը․ ANI
    Գործակալության աղբյուրների տվյալներով՝ 46,313 տոննա հեղուկացված ածխաջրածնային գազ (LPG) փոխադրող MT Sarv Shakti նավը, որի անձնակազմը բաղկացած է 20 հոգուց (ներառյալ Հնդկաստանի 18 քաղաքացի), մայիսի 2-ին անցել է Հորմուզի նեղուցը և, ըստ կանխատեսումների, մայիսի 13-ին կժամանի Վիշակհապատնամ։ Փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի սկսվելուց հետո Թեհրանը որոշում էր կայացրել փակել Հորմուզի նեղուցը այն նավերի համար, որոնք կապված են այդ երկրների և Իսլամական Հանրապետության դեմ ագրեսիային աջակցող պետությունների հետ։ Հակամարտության ընթացքում մի շարք տանկերներ հարձակման են ենթարկվել՝ առանց Թեհրանի թույլտվության նեղուցով անցնելու համար։ Մարտի 25-ին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտնել էր, որ Իրանը թույլատրել է Հորմուզի նեղուցով անցումը բարեկամ երկրների համար, այդ թվում՝ Ռուսաստանի, Հնդկաստանի, Իրաքի, Չինաստանի և Պակիստանի։
    23:45
    02.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոր Արեշում բռնկված հրդեհը մեկուսացվել է
    Մայիսի 2-ին, ժամը 19։05-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշ 37-րդ փողոցում այրվում են տներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Պարզվել է, որ այրվում է երկու տան տանիք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։43-ին, մարվել՝ 19։55-ին։ Այրվել են երկու տան տանիքներից ընդհանուր մոտ 120 քմ հատված։
    23:30
    02.05.26
    Ավելին