Լրահոս
Քաղաքական
17:43
25.08.25
276

Նարեկ Գաբրիելյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ

Img default alt hy

Նարեկ Նաբրիելյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով։ Հրամանագրում ասվում է.

Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 18-ի ԲԴԽ-55-Ո-103 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Նարեկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով: