Լրահոս
Քաղաքական
23:20
27.09.25
198

Միրզոյանը և Բերբոքն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրի և ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը

Img default alt hy

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահ Անալենա Բերբոքի հետ, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային համակարգի արդյունավետության և բազմակողմ համագործակցության ապահովման գործում ՄԱԿ դերակատարման և այդ հարցում առկա մարտահրավերների շուրջ:
 
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ բազմակողմանիության համար այս բարդ ժամանակներում Հայաստանը շարունակում է աջակցել Միավորված ազգերի կազմակերպության և նրա Կանոնադրության հիմնարար սկզբունքների վրա կառուցված արդյունավետ համագործակցությանը և 2030 օրակարգի իրագործմանը։
 
Նախարար Միրզոյանը և ԳԱ նախագահն ընդգծել են Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի և եռակողմ հռչակագրով ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը։
 
Նախարար Միրզոյանը Անալենա Բերբոքին հաջողություն է մաղթել Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնում իր հետագա գործունեության մեջ։