Լրահոս
Իրավական
13:37
23.07.22
129

Միկա Բադալյանը գրավով ազատ է արձակվել

Բլոգեր Միկա Բադալյանը գրավով ազատ է արձակվել: Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը բավարարել է պաշտպանների միջնորդությունը և փոխել նրա խափանման միջոց կալանքը 6 միլիոն դրամ գրավով:

Բլոգերի գործով հրատապ դատական նիստ էր նշանակվել ուրբաթ՝ ժամը 22-ին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հասարակական գործչի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Նա տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց։