Լրահոս
Հասարակական
11:44
24.09.25
156

Մերձավանում արյունոտ գիշերվա մանրամասները. ի՞նչ է կատարվում Վոլոդյա Գրիգորյանի սպանության վայրում

 

Դիմակավորված, ձեռնոցներով մի մարդ գիշերը կրակահերթ է արձակել, ինչի հետևանքով զոհվել են Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանը, քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը ու վիրավորվել 41-ամյա Արծրուն Գալստյանը, որի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում: Մանրամասներն այսօր առավոտյան լրագրողներին հայտնել է Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը: Նրանք դուրս են եկել Վոլոդյա Գրիգորյանի առանձնատնից, ինչից հետո հնչել են կրակոցները: Սպանության, սպանության փորձի և հրազենի, դրա մասերի ապօրինի շրջանառության հոդվածներով քրեական վարույթ է նախաձեռնել քննչական կոմիտեն: Ըստ Ներքին գործերի նախարարության խոսնակի՝ քննարկվում են սպանության բոլոր վարկածները, այդ թվում՝ վենդետայի վարկածը: