Լրահոս
Միջազգային
16:30
30.07.22
137

Լավրովն ու Բլինքենը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը

Ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում առաջին անգամ հեռախոսով խոսել են Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը:

Բլինքենը նորից Լավրովին առաջարկել է ընդունել գործարքը, որով ԱՄՆ-ում զենքի մաքսանենգության համար 25 տարվա ազատազրկման դատապարտրված Ռուսաստանի քաղաքացուն կփոխանակեն Մոսկվայում կալանավորված երկու ամերիկացիների՝ բասկետբոլի օլիմպիական չեմպիոնի և ծովային հետևակի նախկին զինծառայողի հետ: