Լրահոս
Արտաքին քաղաքականություն
11:20
31.07.22
217

Կիևը Դոնբասից բնակիչների տարհանում կիրականացնի․ փոխվարչապետ

Img default alt hy

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտարարել է, որ երկրի իշխանությունները մտադիր են Դոնբասի այն հատվածի բնակիչների պարտադիր տարհանում իրականացնել, որը վերահսկում է Կիևը։ 

Նա պարզաբանել է, որ այս տարածքներում գազամատակարարում և պատշաճ էլեկտրամատակարարում չկա։

«Քաղաքացիական պաշտպանության օրենսգրքի 33-րդ հոդվածը սահմանում է այդ պայմաններում տարհանման մասին, որը պարտադիր է։  Կարծում եմ, որ դա ընտանիքի յուրաքանչյուր չափահաս անդամի պարտականությունն է: Դոնեցկի մարզում 52000 երեխա կա, նրանց պետք է տարհանել, նրանք չեն կարող մահացու վտանգի ենթարկվել ձմռանն առանց ջերմության, լույսի, առանց ջեռուցման հնարավորության»,-  «Auroranews.am»-ի փոխանցմամբ՝ նրա խոսքը մեջբերել է ՈՒՆԻԱՆ-ը։ 

Վարչապետը հավելել է, որ «եթե քաղաքացին հրաժարվի պարտադիր տարհանումից, ապա պետք է ստորագրի, որ հասկանում է և տեղյակ է բոլոր հետևանքների մասին և անձամբ է պատասխանատու իր կյանքի համար»։ 

Հինգշաբթի օրը Վերեշչուկը հայտարարել էր Դոնբասի հատվածից մարդկանց տարհանման շտաբ ստեղծելու մասին և կոչ էր արել բնակիչներին մեկնել երկրի կենտրոնական և արևմտյան շրջաններ։