Լրահոս
Հասարակական
21:17
05.09.25
188

Կախվածությունների կենտրոնը մնաց առանց տնօրեն. նախընտրելի թեկնածուն կտրվել է. Լիա Սարգսյան

Img default alt hy

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել Կախվածությունների բուժման կենտրոնի տնօրենի մրցույթը:

Տնօրենի երեք թեկնածուներ են եղել՝ նույն կենտրոնի բժիշկ Գուրգեն Դավթյանը, Գառնիի առողջության կենտրոնի տնօրեն Հարություն Գրիգորյանը և ԵՊԲՀ քոլեջի նախկին տնօրեն Ալեքսան Հովհաննիսյանը: Վերջինս, համաձայն մեր աղբյուրների, Առողջապահության նախարարության ցանկալի թեկնածուն է եղել:

Կենտրոնի նախկին տնօրեն Սուրեն Նազինյանը չի ներկայացել մրցույթին, թեև դիմել էր:

Տարօրինակ նախասիրություններ ունեն Առողջապահության նախարարությունում՝ թմրամիջոցներ գործածող մարդկանց բուժօգնություն տրամադրող, ծանրագույն բժշկական կենտրոնում տնօրեն նշանակել մասնագիտությամբ ուրոլոգ՝ նախկինում քոլեջի տնօրենի:

Լուրեր են շրջանառվում, որ Ալեքսան Հովհաննիսյանին տնօրեն նշանակելն արդեն որոշված է եղել, սակայն նախարարության պլանին խոչընդոտել է ինչպես Ավանեսյանի նախկին «ոխերիմ ենթակա» Սուրեն Նազինյանի մրցույթին անակնկալ դիմելն ու մյուս երկու թեկնածուների մասնակցությունը, այնպես էլ դիտորդների ներկայությունը:

Եվ հիմա մրցույթին մասնակցող թեկնածուները չեն հաղթահարել անհրաժեշտ շեմը, և նոր մրցույթ պետք է հայտարարվի:

Փաստորեն դեռևս գարնանը նախարար Անահիտ Ավանեսյանի նախաձեռնած «տնօրենափոփոխություններն» արդյունք չեն տալիս:

Վերջին մեկ ամսում 7 բժշկական կենտրոններից 6-ի դեպքում հիվանդանոցները մնացել են անորոշության մեջ՝ ժ/պ-ների հույսին, քանի որ բոլոր թեկնածուները կտրվել են քննությունից: Անհրաժեշտ շեմը հաղթահարել է միայն Ուռուցքաբանության ազգային կենտրոնից Կարեն Ծառուկյանը և նշանակվել նույն հիվանդանոցի տնօրեն: