Լրահոս
Միջազգային
16:00
23.07.22
114

Կալիֆոռնիայում բռնկված հրդեհը մոտեցել է բնակելի տներին

Խոշոր հրդեհ է բռնկվել Կալիֆոռնիայում: Ավելի քան 600 հեկտար տարածք է մոխրացել: Մարիպոսա շրջանի «Յոսեմիթե» ազգային պարկում կաղնու անտառներ են այրվել։ 

Կրակը մոտեցել է բնակելի տներին: Սիեռա Նևադայի բնակիչներին անհապաղ տարհանել են։ Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է անտառից բարձրացող թանձր ծուխը։