Լրահոս
Արտաքին քաղաքականություն
11:35
31.07.22
149

Իրանում ջրհեղեղի հետևանքով կան տասնյակ զոհեր ու անհետ կորածներ

Img default alt hy

Իրանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում առնվազն 61 մարդ է զոհվել զանգվածային հեղեղումների հետևանքով: Այս մասին շաբաթ հայտարարել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության արտակարգ գործողությունների բաժնի ղեկավար Մեհդի Սալեհփուրը, փոխանցում է ТАСС-ը։

Նա հավելել է, որ երկրում այս պահին 32 մարդ համարվում է անհետ կորած: Գործակալությունը նշում է, որ տարերային աղետից տուժել են Իրանի 31 նահանգներից 18-ը, ամենաշատը տուժել են Բախտիարիան, Սպահանը, Յեզդը, Լուրեստանը, Մազանդարանը, Թեհրանն ու Չեխարմեհալը: