Լրահոս
Հասարակական
10:30
02.10.25
99

Հրդեհ՝ Առնո Բաբաջանյան փողոցում

Img default alt hy

Հոկտեմբերի 2-ին, ժամը 02։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ավտոտնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։11-ին, մարվել՝ 03։41-ին։ Այրվել են ավտոտնակի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 25 քմ):