Լրահոս
Հասարակական
20:49
27.09.25
4 207

Հրազենային վիրավորում ստացած Մասիս Ասատրյանը մահացել է

Img default alt hy

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 19:40-ի սահմաններում կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում և վիրավոր կա։

Մինչ ոստիկաններն ու պարեկները պարզում էին վիրավորի ինքնությունը, News.5tv.am-ի աղբյուրները հայտնեցին, որ հրազենային վիրավորում ստացած Մասիս Ասատրյանը հիվանդանոցում մահացել է։

«Նախնական տվյալներով կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանություն է եղել: Կա ձերբակալված անձ: Հանգամանքները պարզվում են»: 

Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։