Լրահոս
Իրավական
21:20
27.09.25
235

Հնդկաստանի կողմից սպանության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերել են Երևանի Նորագավիթ թաղամասում

Img default alt hy

ՆԳՆ-ից հայտնում են․

«Քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 24-ին Նորագավիթում հայտնաբերվել, ձերբակալվել և Երևան քաղաքի վարչություն է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 24-ամյա մի երիտասարդ:

Նա Հնդկաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը»։