Լրահոս
Միջազգային
12:15
26.08.25
137

Հարավային Կորեայի նախագահը դրական է գնահատել Թրամփի հետ բանակցությունների արդյունքները

Img default alt hy

Կորեայի Հանրապետության նախագահ Լի Չժե Մյոնը դրական է գնահատել  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների արդյունքները: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի նախագահն այդ մասին հայտարարել է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում (CSIS) կայացած համաժողովում: 

«Իմ հանդիպումը նախագահ Թրամփի հետ գերազանցեց սպասումները: Լավ զրույց ունեցանք, մենք բարձրացրինք փոխըմբռնման մակարդակը», - ասել է Լի Չժե Մյոնը: 

Հարավային Կորեայի ղեկավարի խոսքով՝ Սպիտակ տանը բանակցությունները տևել են նախատեսվածից ավելի երկար: «Արդյունքները եղել են շատ լավ», - ամփոփել է նախագահը:

Լի Չժե Մյոնը Հարավային Կորեայի առաջին նախագահն է, որն իր առաջին արտասահմանյան ուղևորության վայր է ընտրել ոչ թե ԱՄՆ-ն, այլ Ճապոնիան: