Լրահոս
Հասարակական
10:25
28.07.22
202

Հաղթանակ թաղամասի 5-րդ փողոցում այրվել է բնակելի տնակ

Img default alt hy

Հուլիսի 28-ին, ժամը 00։06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 5-րդ փողոցում այրվում է բնակելի տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:18-ին, մարվել՝ 02:14-ին: Այրվել են տնակի փայտե կառուցատարրերը և երեսպատումը (մոտ 40 քմ)։