Լրահոս
Սպորտ
23:15
27.07.22
244

Գոռ Այվազյանը՝ Աշխարհի չեմպիոն

Հռոմում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում չեմպիոն հռչակվեց 91 կգ քաշային Գոռ Այվազյանը, ով ներկայացնում է Վրաստանը: Հայազգի մարզիկը եզրափակիչ գոտեմարտում ժամանակից շուտ 9-0 հաշվով հաղթեց գերմանացի Դարիուս Կիֆերին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, իր առաջին գոտեմարտում Գոռը բացահայտ առավելությամբ և ժամանակից շուտ 9-0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Միքայիլ Իսմաիլովին: Այնուհետ Գոռը հաղթել էր իտալացի և իրանցի ըմբիշների: