Լրահոս
Միջազգային
15:00
23.07.22
122

Եվրամիությունը ևս 500 միլիոն եվրոյի ռազմական օգնություն կհատկացնի Ուկրաինային

Եվրամիությունը հաստատել է Ուկրաինային ևս 500 միլիոն եվրոյի ռազմական օգնության փաթեթը:

Պատերազմի մեկնարկից հետո սա Կիևին հատկացվող օգնության արդեն հինգերորդ փաթեթն է: Այս ամբողջ ընթացքում Ուկրաինան ԵՄ-ից ստացել է արդեն 2,5 միլիարդ եվրո։

Միացյալ Նահանգները ևս 580 հարվածային անօդաչու սարք կփոխանցի Ուկրաինային: Դրանց ընդհանուր արժեքը 100 մլն դոլար Է:

ԱՄՆ-ն ռազմական օգնության նաև այլ փաթեթ է պատրաստել՝ 175 մլն դոլար արժողությամբ: