Լրահոս
Միջազգային
15:00
26.07.22
125

Եվրամիության երկրները համաձայնեցրել են ռուսական գազի սպառումը նվազեցնելու ծրագիր

Այսօր Բրյուսելում տեղի կունենա ԵՄ երկրների էներգետիկայի նախարարների խորհրդի արտահերթ նիստը, որտեղ կքննարկվի ռուսական գազից, նավթից ու ածխից կախվածության նվազեցման հարցը:

Ըստ որոշ լրատվամիջոցների՝ ԵՄ անդամ երկրները համաձայնեցրել են գազի սպառման նվազեցման ծրագիրը, որպեսզի ապագայում ռուսական գազի մատակարարումների «նվազեցման» վնասը քիչ լինի: