Լրահոս
Հայաստան
22:45
27.07.22
203

Երևանը ժամերով սպասում է կանգառում, վարորդները գնացել են «վաստակած հանգստի»

Այն բանից հետո, երբ Երևանի քաղաքապետը հայտարարեց՝ երևանցիներին առավոտյան 7-ին աթնացնելու իր առաջարկը, մայրաքաղաքի բնակիչները մտածեցին, թե տրանսպորտի հարցն արդեն լուծվել է: Որովհետև, նրանց խոսքով, պետք է ժամանակին տուն հասնեն, շուտ քնեն, որ առավոտյան 7-ին կարողանան արթնանալ: 

Մինչդեռ փողոց դուրս գալով՝ երևանցիներն արձանագրել են, որ ավտոբուսների երթևեկության ժամանակացույցում ոչինչ չի փոխվել, ավտոբուսների քանակը չի ավելացել: Իրենք նորից գիշերվա հազարին են տուն հասնում, շատերը՝ տաքսիներով: