Լրահոս
Հայաստան
11:05
31.07.22
176

Երևանում ուժեղ քամուց գովազդային վահանակի երկաթյա ձողը պոկվել և կախվել է

Img default alt hy

Հուլիսի 31-ին՝ ժամը 00։07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրաչյա Քոչարի և Վաղարշյան փողոցների խաչմերուկի մոտակայքում ուժեղ քամուց գովազդային վահանակի երկաթյա ձողը պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն ապամոնտաժել են երկաթյա ձողը (մոտ 4 մ)։