Լրահոս
Հասարակական
23:45
23.07.22
161

Երևանում կկառուցվի շուրջ 100 նոր հիդրանտ, ևս 150-ն էլ կնորոգվի

Img default alt hy

Երևանի բնակչության պաշտպանության համակարգի բարելավման և մայրաքաղաքում անվտանգությունը բարձրացնելու նպատակով համայնքը նախաձեռնել է մի շարք կարևոր ծրագրեր:

2021 թ. հետևողական քայլեր սկսեցին ձեռնարկվել նաև հակահրդեհային նոր հիդրանտների կառուցման ու հնի նորոգման ուղղությամբ: Երևանում տեղադրված շուրջ 600 հիդրանտի գրեթե կեսից ավելին տարիներ շարունակ չէր գործում, ինչը խնդիրներ էր առաջացնում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ:

Մի քանի փուլով իրականցվող ծրագրի շրջանակում Երևանում ընդհանուր առմամբ կկառուցվի շուրջ 100 նոր հիդրանտ, ևս 150-ն էլ կնորոգվի: 90 հասցեում աշխատանքներն արդեն ավարտվել են: