Լրահոս
Հասարակական
22:50
23.07.22
175

Երևանի «Լույսը» սրճարան կդառնա. քաղաքի ամենահին գրախանութը փակվել է

Երևանի ամենահին գրախանութը, որ Մաշտոց 45 հասցեում գործում է նախորդ դարի 40-ականներից, այլևս կվերածվի սրճարանի:

Շատերի կարծիքով՝ չպետք է թույլ տալ, որ քաղաքի ամենակոլորիտային անկյուններից մեկը դառնա հերթական սրճարան: Բայց պետական մարմինները պատճառաբանում են, որ գրախանութը մասնավոր սեփականություն է, և ոչինչ անել չեն կարող:

Ընթերցողների համար միակ մխիթարությունն այն է, որ նոր սեփականատերը միտք ունի պահպանել գրախանութի ինտերիերը: