Լրահոս
Միջազգային
23:48
27.09.25
288

Էրդողանն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հարցով համատեղ քայլերը

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորման հնարավոր համատեղ քայլերը, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

Առաջնորդները հանդիպել են հինգշաբթի օրը Վաշինգտոնում։

«Բանակցությունների ընթացքում մենք քննարկել ենք, թե ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել (Ուկրաինայում - խմբ.) հակամարտությունը կարգավորելու համար», - «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Ֆիդանը շաբաթ օրը Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում, ինչպես հաղորդել է նախարարության մամուլի ծառայությունը։