Լրահոս
Միջազգային
23:00
30.07.22
184

Ելենովկայում մոխրացած դիերի համար Մոսկվան Կիևին է մեղադրում, Կիևը՝ Մոսկվային

Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ ռուսական բանակն է հարվածել Ելենովկայի կալանավայրին: Նախօրեին՝ գիշերը գնդակոծված բանտում 53 մարդ է զոհվել, մեծ մասը գերեվարված ուկրաինացի զինվորներ են եղել:

Զելենսկին պահանջում է, որ Ռուսաստանը պետություն-ահաբեկիչ ճանաչվի:

Ռուսական կողմը Կիևին է մեղադրում սեփական զինվորներին սպանելու համար, քանի որ, ըստ Դոնեցկի իշխանության, գերեվարված զինվորները սկսել էին ցուցմունքներ տալ Ուկրաինայի դեմ: