Լրահոս
Միջազգային
15:30
30.07.22
184

Դեպի Եվրոպա գազի մատակարարման նվազման համար «Գազպրոմը» մեղադրում է Siemens-ին

Կանադայից Գերմանիա «Հյուսիսային հոսք» գազատարի համար Siemens-ի ուղարկած տուրբինը չի համապատասխանում պայմանագրի պայմաններին:

«Գազպրոմ» ընկերության խորհրդի նախագահի տեղակալի խոսքով՝ Siemens ընկերությունը տուրբինի կոմպրեսորային կայանների սպասարկման պարտավորությունը չի կատարել, ինչի հետևանքով՝ Հյուսիսային հոսքով Եվրոպա գազի մատակարարումը նվազել է: