Լրահոս
Հասարակական
13:36
24.09.25
172

Դաժան սպանության մանրամասները. ընդդիմադիր համայնքապետ ու ոստիկան են սպանել Հայաստանում

Դիմակավորված, ձեռնոցներով մի մարդ գիշերը կրակահերթ է արձակել, ինչի հետևանքով զոհվել են Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանը, քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը ու վիրավորվել 41-ամյա Արծրուն Գալստյանը, որի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում: Մանրամասները այսօր առավոտյան լրագրողներին հայտնել է Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը: Նրանք դուրս են եկել Վոլոդյա Գրիգորյանի առանձնատնից, ինչից հետո հնչել են կրակոցները: Սպանության, սպանության փորձի և հրազենի, դրա մասերի ապօրինի շրջանառության հոդվածներով քրեական վարույթ է նախաձեռնել քննչական կոմիտեն: