Լրահոս
Հասարակական
21:40
27.09.25
244

Չոքողին չեն հավատում Եռաբլուրում. ծաղր, ուրացում և մի աղմկոտ նախաձեռնություն

Եռաբլուրում զավակներ կորցրած մայրեր են եղել, հայրեր, հայրենիք ու հայրենակիցներ կորցրած քաղաքացիներ, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում մտքից հանել Փաշինյանի քաղաքական թիմի մտադրությունը՝ ջնջել օրացույցից  սեպտեմբերի 27-ը, Արցախի հայաթափման օպերացիայի և մնացած սգո ու հիշատակի օրերը: 

44-օրյա պատերազմի հինգերորդ տարելիցի նախօրեին Ազգային ժողովի փոխխոսնակը հայտարարել է, որ «Հիշատակի և խոնարհումի օրվա» նախագիծ են շրջանառության մեջ դնում»։