Լրահոս
Քաղաքական
19:24
03.09.25
163

Ցեղասպանության ուրացումը քրեորեն պատժող օրենք է ուզում «Հայաստանը». ՔՊ-ն պնդում է՝ դրա կարիքը չկա

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցից ամիսներ առաջ քաղաքական օրակարգում թեժ քննարկում է՝ արդյո՞ք Հայաստանում պետք է քրեականացնել Ցեղասպանության ուրացումը։ 

Խորհրդարանի «Հայաստան» խմբակցությունը համոզված է, որ այո: Ըստ իշխանականների՝ նման օրենքի կարիք չկա, քանի որ գործող օրենսգրքով ցեղասպանության հերքումն ու արդարացումը հանցագործություն են։