Լրահոս
Քաղաքական
15:30
23.07.22
157

ԲՏԱ նախարարը մասնակցել է Եգիպտոսի ազգային տոնի առթիվ կազմակերպված երեկոյին

Img default alt hy

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ազգային տոնին նվիրված երեկոյին:

Ռոբերտ Խաչատրյանն իր ելույթում ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ջերմորեն շնորհավորել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա 70-ամյա հոբելյանի կապակցությամբ: Նախարարը մասնավորապես ասել է․ «Ինձ համար պատիվ է մասնակցել մեր բարեկամ երկրի համար կարևոր այս տոնակատարությանը։ Այս տարի մենք նշեցինք Հայաստանի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչի կապակցությամբ երկու երկրներում թողարկվեցին հոբելյանական նամականիշներ, իրականացվեցին մի շարք հանդիսավոր միջոցառումներ։

Կարող ենք վստահորեն արձանագրել, որ անցած 30 տարիների ընթացքում Հայաստանի և Եգիպտոսի միջև միջպետական հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրել։

Մեր հարաբերությունները խարսխված են դարերի պատմություն ունեցող հայ և արաբ ժողովուրդների բարեկամության, փոխադարձ հարգանքի և վստահության վրա։ Այսօր Հայաստանը և Եգիպտոսը արդյունավետ կերպով համագործակցում են քաղաքական, տնտեսական, գիտական, կրթական, մշակութային և այլ բնագավառներում: Արդյունավետ համագործակցություն է ձևավորել նաև մի շարք բազմակողմ հարթակներում»,- նշել է նախարարը: