Լրահոս
Հասարակական
10:10
24.07.22
234

Բախվել են Volkswagen-ն ու VAZ 21010-ը. մայր ու աղջիկ տեղափոխվել են հիվանդանոց

Img default alt hy

Հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի Գարգառ գյուղի գազալցակայանի մոտ բախվել են Լոռու մարզի բնակիչներ 43-ամյա Վաչե Շ․-ի վարած Volkswagen մակնիշի և 42-ամյա Արեն Օ․-ի վարած VAZ 21010 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով VAZ 21010 ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ 39-ամյա Լուսինե Ֆ․-ն և 10-ամյա Յանա Օ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները Արեն Օ․-ի կինն ու երեխան են։