Լրահոս
Հասարակական
14:50
26.07.22
157

Բախվել են Nissan Pathfinder-ն ու КАМАЗ-ը․ կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։45-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Nissan Pathfinder և КАМАЗ 5511 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով՝ օպերատիվորեն ժամանած Եղվարդ քաղաքի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։