Լրահոս
Հասարակական
21:45
23.07.22
182

Բախվել են Mercedes-ն ու Nissan X-Trail-ը․ կա 6 վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին «Արծվի Թևերի» հարևանությամբ բախվել են Mercedes և Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները։