Լրահոս
Հասարակական
18:20
24.07.22
209

Բախվել են Mercedes-ն ու Mitsubishi Pajero IO-ն․ կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Նոր Գեղի-Լուսակերտ ավտոճանապարհի՝ Նոր Գեղիի վարչական տարածքում բախվել են Mitsubihi Pajero Io և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աբովյան» ԲԿ։

Վիրավորին առաջինը օգնության է հասել Mitsubishi-ի վարորդը, ով դուրս է բերել նրան ավտոմեքենայից, տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերել ապա զանգահարել շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել է «Աբովյան» ԲԿ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։