Լրահոս
Հասարակական
23:15
23.07.22
163

Բախվել են Mercedes-ն ու Kia-ն․ վերջինս էլ հայտնվել է երկաթե արգելապատնեշի վրա

Img default alt hy

Հուլիսի 23-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի Սևանի կղզու խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 30-ամյա Նարեկ Հակոբյանի վարած Kia Sportage մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Ռուդիկ Ամիրխանյանի վարած Mercedes E 350 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել կղզու հարևանությամբ։ Իսկ Kia-ն հայտնվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշի վրա։