Լրահոս
Հասարակական
23:45
30.07.22
165

Բախվել են Ford Connect-ն ու Opel-ը․ կան վիրավորներ

Img default alt hy

Հուլիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:15-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում բախվել են Տավուշի մարզի բնակիչները, 36-ամյա Կ. Մարությանի վարած Ford Connect մակնիշի և Լոռու մարզի բնակիչ, 34-ամյա Գ. Զոհրաբյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ի ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ, 31-ամյա Ա. Չոբանյանն ու Opel-ի ուղևոր, Լոռու մարզի բնակիչ, 6-ամյա Լ. Զոհրաբյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Opel-ի վիրավորը վարորդի տղան է: