Լրահոս
Հասարակական
16:30
23.07.22
116

Բախվել են աղբատար КАМАЗ-ն ու Nissan-ը․ կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։45-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայի և Սողոմոն Տարոնցի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 62-ամյա Ռաֆիկ Դ․-ի վարած КАМАЗ մակնիշի և 21-ամյա Մխիթար Մ․-ի վարած Missan մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ 19-ամյա Մ․Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Գ․ Շամշյանի տեղեկություներով՝ КАЗАЗ-ը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի հաշվեկշռում, իսկ Nissan-ի վարորդն աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում։