Լրահոս
Սպորտ
12:35
31.07.22
160

«Բարսելոնայի» վստահ հաղթանակը՝ «Նյու Յորք Ռեդ Բուլսի» նկատմամբ

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Կատալոնական «Բարսելոնան» ԱՄՆ-ում անցկացվող հավաքի վերջին հանդիպումն անցկացրեց ամերիկյան «Նյու Յորք Ռեդ Բուլսի» հետ և հաղթեց 2-0 հաշվով:

«Ռեդ Բուլ Արենայում» կայացած խաղն ամերիկյան ակումբն ավարտեց 10 ֆուտբոլիստով: 82-րդ րոպեին կանոնների կոպիտ խախտման համար ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվել էր Դանիել Էդելմանը:

Կատալոնական ակումբի հաջորդ խաղը օգոստոսի 7-ին է: Այդ օրը Չավիի թիմը մեքսիկական «Պումասի» հետ կվիճարկի Ժոան Գամպերի գավաթը: