Լրահոս
Քաղաքական
21:50
23.09.25
184

Բաքու գերիների ցուցա՞կ է տարել ՀՀ ԱԱԾ տնօրենը. սպասվում է Ալիևի նախընտրական նվերը՝ Փաշինյանին

Պաշտոնապես հայտնի չէ՝ ի՞նչ էր փնտրում Ադրբեջանի մայրաքաղաքում մեր ազգային անվտանգության գլխավոր պատասխանատուն Հայաստանի անկախության օրն ու նախորդած օրերին: Հայտնի է, որ ՔՊ-ականները նախապես փորձել էին մանետիզացնել այցը ու կապել այն գերիների վերադարձի հավանականության հույսերին:

«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ Բաքու մեկնած ԱԱԾ տնօրենը հետը ցուցակ է տարել ՝ 10 գերիների անուններով, բայց նրանց փոխարեն Բաքուն պահանջել է ազատ արձակել 44-օրյայից հետո ցմահ ազատազրկված 2 սիրիացիներին: