Լրահոս
Քաղաքական
21:30
05.09.25
167

Բանակն ապառազմականացնելու Ալիևի «հրամա՞նն» է կատարում ՀՀ իշխանությունը. ՊՆ բյուջեն կարող է չավելանալ

 

Իրականանում են Փաշինյանի ընդդիմախոսների կանխատեսումները: Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության հռչակագիրը ընտրություններից առաջ որպես աննախադեպ խաղաթուղթ թափահարում է իշխանությունը: 

Վաշինգտոնից հետո Ալիևի ռազմատենչ հայտարարությունների համար ականջները փակել են ՔՊ-ականները ու միաբերան պնդում են՝ ավելի քիչ վտանգ են զգում, թե կհարձակվի  Ադրբեջանը: Դրա համար էլ հող են նախապատրաստում հաջորդ տարի ռազմական բյուջեն չավելացնելու համար: