Լրահոս
Հասարակական
12:50
24.07.22
172

Ավտովթար-հրդեհ՝ Արմավիր քաղաքում. կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր` հուլիսի 24-ին, խոշոր ավտովթոար-հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի ավտոկայանի մոտակայքում ավտոմեքենաներ են բախվել, որոնցից մեկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 27 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևանյան փողոցի թիվ 15/9 շենքի մոտ բախվել են 30-ամյա Արման Հախնազարյանի վարած Volkswagen մակնիշի և 20-ամյա Արմեն Եդիգարյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով BMW-ում հրդեհ է բռկվել։

Մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիները փորձել են իրենց ուժերով կանխել կրակի տարածումը, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։

Վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են «Արմավիր» ԲԿ, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են Երևան՝ մասնագիտացված հիվանդանոցում հետազոտվելու։

Մինչև ավտոմեքենաները քննիչի հանձնարարականով կտեղափոխվեին պահպանվող հատուկ տարածք, մեկ այլ ավտոմեքենա բախվել է վթարված BMW-ին։