Լրահոս
Քաղաքական
19:18
01.10.25
351

Աշնան սկզբին անձրև ա գալիս ճգնաժամ ա սկսվում Երևանում, էս տարրական խնդիրները լուծեք նոր 4-րդ իշխանություն ստեղծեք․ Վարդանյան

Img default alt hy

Ամբիոնի մոտ ինձ ստիպել եք մոտենալ բացառապես դուք, ձեր հայտարարությունները: Գիտեք չէ՞ այդ հայտնի արտահայտությունը, որ ասում է՝ եթե ուզում ես քանդել պետությունը, կարևոր պաշտոնների կամ դերակատարությունների նշանակիր մարդկանց, ովքեր կապ չունեն դրա հետ և կոմպետենտ չեն։ Հիմա այն, ինչ տեղի է ունենում այսօր, լավագույնս ցույց է տալիս այս քաղաքականությունը։ Այս մասին ՀՀ ԱԺ նիստի ժամանակ ասաց է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Նա մատնանշեց  պետական կառավարման օղակում գտնվող պաշտոնյանների օրինակները:

«Առողջապահության նախարարը իրավաբան է, պաշտպանության նախարարը՝ պատմության ուսուցիչ, արտաքին գործերի նախարարը՝ անհայտ է ինչ կապ ունի դիվանագիտության հետ: Դուք մեր դիվանագիտական բլոկին տեսե՞լ եք: Այն, որ այս իշխող ուժի ամենավառ ներկայացուցիչը՝ Նիկոլ Փաշինյանը, ասում էր դեսպանները պետք է դիվանագետներ լինեն պրոֆեսիոնալ, հիմա մեր դիվանագետներին տեսե՞լ եք: Լիլիթ Մակունցն ի՞նչ կապ ուներ դիվանագիտության հետ, դրանից հետո սոցապնախարարը ի՞նչ կապ ունի, ՄԻՊ-ը որ հետո պարզվեց արտաքին հետախուզական ծառայության պետն է»,-մանրամասնեց Քրիստինե Վարդանյանը:

Պատգամավորը կոչ է արել իշխանություններին դիտարկել առաջնային խնդիրները, ապա նոր մտածել ճոպանուղի կամ Չորրորդ Հանրապետություն ստեղծելու մասին:
«Աշնան սկզբին Երևանում անձրև է գալիս, ճգնաժամ է, կատաստրոֆա է լինում, այդ ջրերեղները, խցանումները 10 բալանոց, ջրահեռացման համակարգերն էլ չեմ ասում:  Լուսացույցները ինչի՞ չեն աշխատում, այն նույն օրը երբ որ դուք հայտարարում եք մետրոյի նոր կայարանի ստեղծման և ճոպանուղի ստեղծելու մասին։ Կլինի՞ այս տարրական հարցերը լուծեք, հետո ճոպանուղի ստեղծեք, հետո Չորրորդ Հանրապետություն ստեղծեք: Այն հեռուստացույցների գործարանից ի՞նչ կա»:

Վարդանյանը նշեց, որ հաճախ են իրենց հարցնում՝ որն է այլընտրանքը: Այլընտրանքն, ըստ պատգամավորի, սկսվում է «Արարատ Միրզոյան արտաքին գործերի նախարար չունենալուց, Սուրեն Պապիկյան պաշտպանության նախարար չունենալուց, սկսվում է հիմա մասնագետներ ներգրավելուց ու այդ մասնագիտական կարողությունները համապատասխան ոլորտում ներդնելուց»։