Լրահոս
Հասարակական
00:10
31.07.22
170

Արտակարգ դեպք՝ Հրազդանի կիրճում. հաստաբուն ծառը արմատից պոկվել և տապալվել է

Img default alt hy

Հուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 21:30-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ծառի տապալման հետևանքով վնասվել է կայանված VAZ-2109 մակնիշի ավտոմեքենան:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Պարեկային ծառայությունը պարզում է մեքենայի տիրոջ ինքնությունը: