Լրահոս
Արցախ
18:24
30.09.25
137

Արցախի Հանրապետությանը սեփականազրկում են՝ առանց իրեն գործով մասնակից դարձնելու. փաստաբան

Img default alt hy

ՀՀ վարչական դատարանը հրաժարվում է Արցախի Հանրապետությանը, գույքի գրանցված սեփականատեր Արցախի կառավարությանը, ինչպես նաև «Ֆիդես» ՈՒՎ կազմակերպությանը Արցախի ներկայացուցչության շենքի վերաբերյալ գործով դատավարական որևէ կարգավիճակ շնորհել։ Այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Այլ խոսքով՝ Արցախի Հանրապետությանը սեփականազրկում են՝ առանց իրեն գործով մասնակից դարձնելու։

Գործը քննում է դատավոր Կարեն Զարիկյանը, որը վերջերս նշանակվել է ՀՀ վարչական դատարանի նախագահ»։