Լրահոս
Միջազգային
18:11
01.10.25
119

ԱՄՆ վիզաների նոր դիմումներ չեն ընդունվի. մեծ ճգնաժամ՝ Վաշինգտոնում

Միացյալ Նահանգներում Կոնգրեսի ու նախագահի միջև այսօրվանից քաղաքական ճգնաժամ է սկսվել, որը հայտնի է շաթդաուն անունով: Կառավարության որոշ ոչ շատ կարևոր գործառույթներ դադարեցվել են, ինչն անդրադարձել է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատանքի վրա: Հանրապետականները և դեմոկրատները չեն կարողացել ընդունել կառավարության ֆինանսավորման մասին երկու օրինագծերից որևէ մեկը: